Երբ աբիժնիկ լինելը ճակատագիր է

Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու միակ շնորհն ունեցող Արամ Զավենի Սարգսյանը չի դադարում ծառայաե: Տպավորություն է, որ այս մարդու համար կապ չունի, թե ով է տերը, ինքը պատրաստ է բոլոր ժամանակներում ծառա լինել եւ բավարարել տիրոջ ցանկությունները: Քաղաքական լեզվով ասած՝ հաճախորդը հաճախորդ է մնում բոլոր ժամանակներում։

Արամ Սարգսյանը նախկին իշխանության հաճախորդն էր։ Նրան, երևի եղբոր պատվին, պահում էին որպես ավելորդ ուտող բերան։ Ի վերջո, կարծես իր ծառայությունները հատուցում ստացան եւ նա հայտնվեց խորհրդարանում ու վայելում էր ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակը, բայց տեղի ունեցավ հեղափոխությունը եւ
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նա սկսեց քծնել հեղափոխությանը։ Արամ Սարգսյանի քծնանքը, սակայն, օգուտ չտվեց։ Նախկին հաճախորդ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, չուզեցավ ավելորդ ուտող բերան պահել։

Արամ Սարգսյանը չտեղավորվեց ոչ մի տեղ, տեւական ժամանակ ծպտունը չէր լսվում։ Հետո նորից վերագտավ իր նախկին գործը ու սկսեց ամեն առիթով քծնել ժողվարչապետին: Քանի կար սահմանադրական հանրաքվեն էր, Արամ Զավենիչը թեւերը քշտել մարզերով վազում էր Նիկոլ Փաշինյանի հետեւից ու քար նետում ՍԴ-ի վրա: Նա գրեթե միակն էր, ով աջակցում էր իշխանության հակաիրավական գործընթացը՝ չհաշված քաղաքական դիակների: Հիմա էլ Զավենիչին բեմ է բարձրացրել ընդդիմության ակտիվությունն ու Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխությունը: Մարդը որտեղ միկրոֆոն է տեսնում, վրա է տալիս ու իշխանության սազը նվագում: «Երկու միլիարդ տալիս ես, որ մի ամիս տանը քնես, էս ի՞նչ «միակ տղամարդու» մտածելակերպ է», ասում է նա աբիժնիկի հոգեբանությամբ:

Մարդն այս ողջ կյանքը մնացել է իր վարչապետության վեց ամիսների ծանր հիշողության տակ ու չի կարողանում ներել երկրորդ նախագահին: Բայց Ռոբերտ Քոչարյանը չէ մեղավորը, որ այդ վեց ամիսներից հետո Զավենիչն այդպես էլ չկարողացավ իր տեղը գտնել այս կյանքում եւ պարծենալ որեւէ մեկ դրվագով: Միակ առաքելությունը, որ նա կարողացավ ստանձնել հաճախորդությունն էր: Քոչարյանից աբիժնիկությունն այնքան մեծ է, որ Զավենիչն իրեն թույլ է տալիս մտնել նեղ անձնական տարածք եւ քննարկում Քոչարյանի քնի ու այլ հարցեր: Հետաքրքիր է, որ Արամ Սարգսյանը հայտնվեր այնպիսի իրավիճակում, ինչպիսին Քոչարյանն է, քանի մարդ կտնվի, որ ոչ թե երկու միլիոն, այլ երկու հազար դրամ կտա իր տանը քնելու համար, սա պետք է Արամ Սարգսյանին մտորելու առիթ տա եւ հիմա ոչ թե ծանր տանի այն փաստը, որ Քոչարյանի ապրած կյանքն այնպիսին է, որ մարդիկ մեկ ժամվա մեջ նրա համար կարող են միլիոն դոլար հավաքել –տալ, այլ իր ապրածի համար, որ այդպես էլ չգտավ իր տեղը ու եթե ինչ-որ շրջանակների համար նա ընդունելի է, ապա միայն Վազգենի եղբայրը լինելու փաստի համար: Եվրոպական բարձր արժեքների ջատագով ներկայացող այս մարդը փոխանակ խոսի այն ապօրինությունների մասին, որ կիրառում են երկրի նախկին նախագահի նկատմամբ, ով երկու տարի շարունակ սստիպված տանում է իր խաչը, փողային կեղտոտ բազարների մեջ է մտել: Փատորեն, երկրում մեկ հոգի չէ հոգեխանգարված սեւեռումներով ապրոմ, եթե այն մեկը Մարտի –ի տակ է մնացել ու Քոչարյանին այդ պատճառով է թիիվ մեկ թշնամի հռչակել, Արամ Սարգսյանն էլ չի կարողանում իր վեց ամիսնեից դուրս գալ:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը իր գրքում լավագույնս տվել է Արամ Սարգսյանի բնութագիրը.<<Արամը, պարզվեց, պատրաստ չէ այդպիսի պատասխանատվության՝ ո՛չ գիտելիքների մակարդակով, ո՛չ կառավարման փորձով, ո՛չ բնավորությամբ: Մենք հանդիպում էինք ամեն շաբաթ, և արդեն երկրորդ հանդիպմանը հասկացա, որ խիստ սխալվել եմ՝ նրան կառավարության ղեկավար նշանակելով: Նոր վարչապետը կատարելապես զուրկ էր համակարգայնությունից, հետևողականությունից ու առաջնահերթությունները տեսնելու ունակությունից: Ենթադրել անգամ չէի կարող, որ նա այդ աստիճան զուրկ է կառավարման հմտությունից. համենայնդեպս, գործարանի տնօրե՜ն էր եղել: Ավելի ուշ պարզվեց, որ ցեմենտի գործարանը, ըստ էության, ոչ թե նա էր ղեկավարել, այլ գլխավոր ինժեները: Բացի դրանից՝ Արամը շատ հեշտ էր ուրիշի ազդեցության տակ ընկնում: Նրա տեսակետը կախված էր այն բանից, թե ում հետ էր ավելի շատ շփվում վերջին օրերին կամ ժամերին, իսկ դրանք ավելի հաճախ մարդիկ էին, որոնց ծրագրերն ու նպատակները հակառակ էին իմին: Մի խոսքով, արտաքին նմանությունից բացի՝ եղբայրը Վազգենի հետ ընդհանուր ոչինչ չուներ: Այդ իրավիճակում, երբ տնտեսության մեջ բազում խնդիրներ կային, այդպիսի վարչապետ ունենալն անթույլատրելի էր: Բոլորը տեսնում էին, որ երկրում ոչինչ տեղից չի շարժվում, որոշումներ չեն ընդունվում, կառավարությունը տեղապտույտ է տալիս, չնայած նրան, որ նախարարներից շատերը լավ կառավարիչներ էին: Տնտեսությունն ակնթարթորեն արձագանքեց. 1999 թվականի վերջն ու 2000-ի սկիզբը լուրջ անկման շրջան դարձան>>:

Անի Սահակյան

դիտվել է 9942 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am