«Դիմակ կերեք»

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողած իշխանությունը որոշել է վերջին շնչում դիմակահանդես իրականացնել: Փաշինյանի թիմը` նախարար, փոխնախարար, մարզպետեր, վարչության պետեր, անգամ ոստիկանապետ եւ Հանրային խորհրդի նախագահ, բոլորը լցվել են փողոցներ եւ դիմակներ են բաժանում մարդկանց՝ քարոզելով դիմակ կրելու հույժ անհրաժեշտության մասին: Իսկ ո՞րն էր Փաշինյանի գլխավորած կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը մինչեւ դիմակահանդեսը: Մի օր՝ կորոնավիրուսն ում շունն է, մի օր դիմակը չի պաշտպանում, մյուս օրը անհրաժեշտ է, մի օր՝ ոչ ոք տանից դուրս չգա, մյուս օրը՝ էսպես չի լինի, տնտեսությունը պետք է գործի, մի օր կոմունալների մասին չմտածեք, մյուս օրը՝ կանջատենք, եթե չմուծեք ու այսպես շարունակ: Ինչ-որ պահից իր ձախողած քաղաքականությունը եւ տասնյակ մարդկային կյանքերի կորստի մեղքը քաղաքացիների վրա բարդելու նպատակով Փաշինյանի իշխանությունը հանկարծ ձեռնարկեց դիմակահանդես օպերացիան՝ ասելով, թե որ դիմակ կրեիք, այս օրին չէինք հասնի, այսքան մարդ չէր մահանա, վարակն էլ շուտ կհաղթահարեինք:

Պարտադիր դիմակակրում են պահանջում, սոցիալական հեռավորություն են պահանջում պահպանել, ավելի ճիշտ պարտադրում են՝ տուգանքի սպառնալիքով: Հիմա էլ իր ամբողջ ձախողումը քողարկելու համար իշխանությունը գործուն քայլեր, ավելի ճիշտ տեսարաններ է բեմադրում՝ ի դեմս դիմակահանդեսի: Եւ քանի որ ինչպես Հրանտ Բագրատյանն է լավագույնս բնորոշել, որ Փաշինյանը մեծ մանիպուլատոր է եւ ցանկացած հարց կարող է ֆռռացնել հօգուտ իրեն, իշխանությունը ողջ կազմով լծվել է Փաշինյանի մանիպուլացիայի լեգիտիմացմանը՝ դիմակն է մեր բոլորիս փրկօղակը, դիմակն է մեր սպեղանին, եթե կուզեք՝ մեր անձնական դժբախտությունների պատճառն էլ է դիմակը, տպավորություն է, որ վաղը մյուս օր վարչապետը, եթե շատ ուզենա եւ զոռ տա երեւակայությանը, կարող է համոզել, որ հենց դիմակն է կանանց չբերության, տղամարդկանց իմպոտենտության եւ առհասարակ բոլոր դժբախտությունների պատճառը:

Ի դեպ, արդեն գործարարների մի խումբ, ինչպես նաեւ նախկին վարչապետեր ահազանգում են, որ Հայաստանում մեծ սով է սպասվում, կորոնավիրուսով պայմանավորված այս շրջափակումը սեպտեմբեր-հոկտեմբերին տնտեսությունը կանգնեցնելու է փաստի առաջ: Հետաքրքիր է՝ այդ ժամանակ կարող է Նիկոլ Փաշինյանը մադկանց խորհուրդ տա դիմակ ուտել:

Իսկ իրականում մեծ հարց է՝ դիմակ բաժանողներն արդյոք հենց իրենք չեն վարակի տարածման աղբյուրը՝ հաշվի առնելով, որ մոտիկից շփվել են կորոնավիրուսով վարակված վարչապետի հետ: Բայց արիուտես նրանց մեկուսացնելու փոխարեն, Փաշինյանը գործուղել է փողոց, ինչու, որովհետեւ կառավարությանն ամենաշա՞տն է ձեռնտու վարակի տարածումը եւ արտակարգ դրության երկարաձգումը, որի ընթացքում արգելվում է ցանկացած բողոքի ակցիա, իսկ իշխանությունն էլ կյանքի է կոչում իր ապօրինի նախաձեռնությունները:

Անի Սահակյան

 

դիտվել է 2241 անգամ
Լրահոս
Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am