COVID-19-ի առաջացրած համավարակը աննախադեպ մարտահրավեր էր քաղաքակրթական արդի համակարգին և համաշխարհային գիտական մտքին,որն այսօր լծված է հակավիրուսային միջոցի ստեղծման բարդագույն խնդրի լուծմանը: Դիտորդի կարգավիճակում չէ նաև գիտական մտքի հայաստանյան հատվածը: Դեռևս փետրվարի կեսերից «Սիգարոն» ընկերության գիտական փորձառու ներուժը,որը շուրջ երկու տասնամյակ պարբերաբար նորամուծություններ է մշակում,ամբողջ թափովձեռնամուխ է եղել իր նպաստը բերելու հակավիրուսային միջոցի ստեղծման համամարդկային ջանքերին:
Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում «Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից մշակվել է բուսական հիմքով հակավիրուսային միջոց, որի փորձարկումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար Կենսաբանության Ինստիտուտում առողջության համար չափազանց վնասակար վիրուսների շարքին դասվող «Հերպես» վիրուսաընտանիքի HHV-1 վիրուսի նկատմամբ, որի հակամիջոցը ևս առ այսօր գտնված չէ:
Ըստկենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Զավեն Կարալյանի, ում գլխավորությամբ կատարվել են փորձարկումները, արձանագրվել են անհավանական դրական արդյունքներ՝ բուժական և պրոֆիլակտիկ ազդեցության առումով:
Բուսական հիմքով հակավիրուսային միջոցը տոքսիկ ազդեցություն չունեցող չափաբաժնով ճնշում է վիրուսի ակտիվությունը քսանչորս ժամով և խթանում է իմունային համակարգի աշխատանքը՝ քառասունութ ժամվա ընթացքում բարձրացնելով ինտերֆերոնների քանակը, և երկակի հիմնավոր ազդեցությամբ հանգեցնում է հիվանդության արագ հաղթահարմանը:
«Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից ստեղծված բուսական հիմքով հակավիրուսային միջոցը, ըստ էության, գլոբալ նշանակության բացահայտում է, որը դառնալու է շրջադարձային հանգրվան առողջապահական համաշխարհային համակարգի համար՝ բարերար ներգործություն թողնելով միլիոնավոր մարդկանց առողջության վրա:
Հուսադրող այս հենքի վրա այժմ փորձարկումներ են արվում՝ որոշելու հակավիրուսային միջոցի ազդեցությունը COVID-19 վիրուսի նկատմամբ, որի արդյունքներով պայմանավորված կշարունակվեն COVID-19-ի հակամիջոցի ստեղծմանն ուղղված աշխատանքները:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը