Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի միջև ահռելի տարբերությունը

2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օրերս նման աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։

Մինչդեռ 2016թ. ապրիլյան պատերազմից մի որոշ ժամանակ անց նույն Արայիկ Հարությունյանն, որը 2016-ին Արցախի վարչապետն էր, ասել էր մի առիթով՝ «այսօր ունենք շատ ավելի ապահով օդ»։

«Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: Չեմ ուզում ամբողջը մանրամասնել, այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք՝ ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 92-94 թվականների, հազիվ էինք պաշտպանում, չնայած Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին, ոչ միայն Ստեփանակերտին, Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունեն շատ ավելի անվտանգ, ավելի ճիշտ ապահով օդ, այսինքն` հակաօդային հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը չի լինի: Նույն ժամանակակից ձեռք բերված հակաօդային և ինչու չէ, նաև այն ավիացիան, որն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը», - նշել օրեր առաջ Ա. Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի նշյալ հայտարարության վերաբերյալ «Ազատությունը» դիմել էր Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարություններ՝ արձագանք ստանալու նպատակով, երկու կառույցից էլ պատասխանեցին՝ նպատակահարմար չեն համարում մեկնաբանել Արցախի նախագահի խոսքերը։

Արցախի նախագահի հայտարարությանը News.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և «բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր»: «Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է Պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ընդհանրապես, ցավալիորեն տհաճ է տեսնել, թե ինչպես է Արցախի ներկայիս նախագահը մեծ հաճույքով մտնում «նախկին-ներկա» թեմայի մեջ՝ փորձելով Փաշինյանին ականջահաճո հայտարարություններ անել:

Թվում էր՝ բանակը, Հայաստանի ու Արցախի պաշտպանական թեման պետք է գիտակցվեր, որ ամենանուրբն է և գոնե այս դաշտում նախկինների ու ներկաների միջև բանավեճը չպետք է սրել, որովհետև այն նախևառաջ վնասում է ներքին միասնությանը՝ դրանով իսկ, խոշոր հաշվով, հարված հասցնելով հենց Արցախի պաշտպանունակության մակարդակին:

Բայց, թերևս, զարմանալու բան էլ չկա: Հենց «թավշյա հեղափոխությունից» հետո նաև Արցախի գեներալներին «պատերազմ հայտարարելը» դարձավ քաղաքականություն, և հիմա Արայիկ Հարությունյանը կերտել է իր համար ամենակարևոր դասը՝ ինչպես դուր գալ Փաշինյանին և նրան հավատարմությունն ապացուցել:

Իսկ միթե բանակն այդ դա՞շտն է, որտեղ էլ պետք է նման բանով զբաղվել...
Այսօր, ամեն վայրկյան, Արցախի ու Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, այսօրինակ ելույթներո՞վ են ուրախացնում հակառակորդին: Իսկ ով էր ասել, որ հայկական բանակը չորս տարի առաջ, կամ այսօր որևէ պակաս տեղ չունի, ամեն ինչ պետք է մնա նույն մակարդակի վրա:

Այսօր, օրինակ, հայկական բանակի համար զինամթերք ավելացնելու, կամ ինչ-ինչ բարեփոխումներ անելու, զարգացնելու կարիք չկա՞, ամեն ինչ փայլո՞ւն է: Հայաստանի հաջորդ իշխանությունն էլ նույն ոճով մեղադրի՞ Փաշինյանի իշխանությանը, որ այս կամ հարցում թերացել է:

Հայաստանի իշխանություններն այդպես էլ ցույց չտվեցին պետականության ընկալում: Ցավալի է, որ նույն ոճով որոշել է առաջ շարժվել նաև Արցախի ներկայիս նախագահը ի տարբերություն նախորդ նախագահի՝ Բակո Սահակյանի:

Հիմա է, որ բոլորը կզգան Արցախի նախկին ու ներկա նախագահների միջև ահռելի տարբերությունը, որ՝ մեկը գիտակցում էր, թե ինչ է պետականությունը, իսկ մյուսն՝ ինչպես է իր դիրքերն ամրապնդում պետականության հաշվին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4766 անգամ
Լրահոս
Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am