Փչացած ձայնասկավառակը հետ վերցնել Արայիկ Հարությունյանից

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է պապից ավելի կաթոլիկ լինել ու լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ, նախկինների նկատմամբ իր ընդգծված հակակրանքով գերազանցել անգամ Նիկոլ Փաշինյանին:

Հեղափոխականներին քծնելու, ներկաներին ծառայելու նրա անկասելի մղումներին մենք այնքան ենք անդրադարձել, որ այլեւս հոգնել ենք ամեն առիթով հիշեցնելուց:
Սկսած այն պահից, որ Նիկոլ Փաշինյանն Արցախում դավադիրներ էր փնտրում, հերոսներին վարկաբեկում, մարդկանց փռում ասֆալտին, ծեփում պատերին, երբ նրա հրոսակները սպառնում էին կոտրել Արցախի արդեն նախկին նախագահի գլուխը, ուրիշներն էլ լկտիաբար Արցախը Հայաստանի մարզ համարում, վերջացրած Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձորբակալությամբ, այս մարդը բոլոր այս իրադարձությունների կողքով անցավ իր լայն ժպիտով ու ոչինչ չասաց:

Հակառակը` թե հրապարակային, թե, առավել եւս, մասնավոր զրույցներում Նիկոլ Փաշինյանի գովքն էր անում, թե բա չգիտեք, ինքը ազգի նվիրյալ է եւ ամեն ինչ անելու է երկրի համար: Բայց արցախյան ընտրությունների ժամանակ զուգահեռ այլ խաղ առաջ տարավ, կարողացավ ստանալ Արցախի իշխանությունների աջակցությունը, ուժայիններից սկսած բոլորն աշխատեցին Հարությունյանի համար՝ մինչ այդ երաշխիք ստանալով, որ ներքաղաքական կուրսը շարունակվելու է, որ Արցախը գնալու է նույն ճանապարհով, ինչ մոտ երեսուն տարի է: Այս համատեքստում խոստումներ էր տվել նաեւ Սամվել Բաբայանի հետ կապված, ում հարցում իր նախկին ու ներկա իշխանական աջակիցներն ունեին անհաղթահարելի բարդույթներ եւ առնվազն չէին դիտարկում իշխանության կազմում: Բայց Հարությունյանը խաբեց իր երբեմնի զնինակիցներին եւ Բաբայանն այսօր բարձր պաշտոնի է նշանակված. Այն պարագաում, երբ մեկ օր առաջ վստահեցրել էր որոշ շրջանակի, որ բացառված է, թե Բաբայանը պաշտոն կստանա: Բայց երբ այլեւս դա փաստ էր, նույն մարդկանց մոտ հարցադրումներին ի պատասխան, թե ինչպես կարելի է Ռուսաստանի կողմից մերժված Բաբայանին նշանակել ԱԱԽ քարտուղար, երբ ՌԴ-ն փակել է դռները նրա առջեւ եւ թույլ չի տալիս մտնել, իրեն բնորոշ անհեթեթ մեկնաբանությամբ էր հանդես եկել, թե երբ ժամանակը գա եւ տեսնեն, որ Բաբայանն իսկապես չի կարողանում Մոսկվա գնալ, այդ ժամանակ մի բան կանեն:

Արայիկհարությունյանական այս տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ բոլոր հարցերում, թվում էր, թե գոնե արցախյան կարգավորման հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշումներ կհայտնի, որեւէ անգամ կարձագանքի հայաստանյան իշխանությունների աղմկոտ հայտարարություններին, բայց միայն թվում էր:

Ավելին, այս օրերին, երբ ակնհայտ է, որ իշխանությունը փոխել է ձայնասկավառակը, այն է՝ վերաբերմունքը նախկինների հանդեպ, համենայ դեպս ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի այցն ու դրան հաջորդած հայտարարությունները շրջադարձային դարձան, եւ շատերին հասկանալի դարձավ, որ նորերը զբաղված են Սերժ Սարգսյանին մաքրելու գործով, համենայն դեպս նրա դեմ կարծես թե լուրջ հանցանքներ չեն գտնվել, չնայած, որ Նիկոլ Փաշինյանը մտքին դնելու պարագայում եզի տակից հորթ էլ դուրս կբերի, այդուհանդերձ Հարությունյանն իր ձայնասկավառակը փոխել չի պատրաստվում եւ ապրում ու գործում է հանուն մեկ մարդու, ընդդեմ՝ բոլորի:

Նա օրերս հայտարարեց, թե 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է: NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այդ հայտարարությանը, Սարգսյանը պատասխանել է. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները:
Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը», ապա ասել է. «Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»:

Անի Սահակյան

դիտվել է 3470 անգամ
Լրահոս
Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am