Վարչապետի յուրօրինակ մեկնաբանությունը. Ինչո՞ւ են կանայք ավելի շատ վարակվում
Ես մտածում էի, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տալով իր մեկլնաբանությունը:
«Դրա համար կա երկու պատճառ. մեկը այն է, որ տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են եւ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում»,-ասաց նա: