Փաշինյանի «ադրբեջանաժողովրդամետ» անգրագետ մուղամաթը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է. «Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»... Այսպիսի հայտարարություններ կարող է անել միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից անտեղյակ ռոմանտիկ ինչ-որ մեկը, բայց ոչ Հայաստանի վարչապետը, որը 2 տարուց ավել ղեկավարում է Հայաստանը և գեթ մեկ միլիմետր առաջ չի տարել Արցախյան հիմնահարցին վերաբերող իր թեզերից որևէ մեկը... Արցախը՝ որպես հակամարտության կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու խոստումը բացահայտ տապալելուց հետո, Նիկոլը Իլհամ բաբայի հետ Մյունխենում տեղի ունեցած իր խայտառակ բանավեճի ժամանակ ինչ-որ հեղափոխական տարրեր էր առաջ քաշում բանակցային գործընթացում, որն արժանացավ ապշերոնյան բռնապետի քմծիծաղին և այդպես էլ մնաց օդում...

Իսկ հիմա, պարզվում է՝ Փաշինյանը «ժամանակակից տեխնոլոգիաների և կոմունիկացիոն գծերի առկայության պայմաններում՝ հետաքրքիր հնարավորություն է ստացել Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու՝ հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար ոչ միայն լինել ազգային անվտանգության հարց, այլև կարող է լինել ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար դա շատ ավելի լայն կոնտեքստ կունենա"»... Այո՛, չզարմանաք, այս մտքի հեղինակը կրկին Հայաստանի վարչապետն է...

Հետաքրքիր է, Նիկոլի կողքին մեկը չկա, որ բացատրի, թե Ադրբեջանն իրենից ինչ երկիր է ներկայացնում և իր հետ նույնիսկ խոսելու ցանկություն հայտնած ինչ-որ ազերի-թուրք որտեղ կարող է հայտնվել...Կամ այդ ի՞նչ հարթակների միջոցով է Նիկոլը պատրաստվում երկխոսել ադրբեջանցիների հետ, եթե նույնիսկ կան ժամանակակից տեխնոլոգիաներ կամ կոմունիկացիաներ... Կարող է՝ մտածում է՝ Բաքվի, Գանձակի կամ ինչ-որ ադրբեջանական այլ բնակավայրերի բնակիչներին զանգի ու խաղաղասիրություն քարոզի ու պատմի թե Իլհամ բաբան ինչ վատն է... Ի գիտություն Նիկոլի և նրա թիմակիցների՝ հավելեմ, որ ազերի-թուրքերը շատ լավ գիտեն թե ինչ վատն է իրենց էլիտան և ինչպես է Ալիևն Արցախյան հարցն օգտագործում ներքաղաքական գործընթացներում... Սակայն Ալիևին և իրեն չսիրող ազերի-թուրքերին միավորում է մեկ բան՝ ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ... Մինչ Բաքուն մանկապարտեզից սկսած ատելություն է սերմանում իր հասարակության մոտ հայերիս առաջ նիկոլամերձ թրքասեր «բոմոնդը» Հայաստանում փառաբանում է թրքասիրություն, իսկ վարչապետն էլ իր ծիծաղելի և անտրամաբանական քայլերի մասին է բարձրաձայնում կապված Արցախյան հակամարտության հետ...

Ի դեպ, ԱԺ-ում քայլիստ ադրբեջանագետ երեսփոխանին, ով հպարտանում էր զինադադարի պահպանման պահով, խորհուրդ կտամ ուսումնասիրել, թե ինչպես 2018 թ-ին Նիկոլի իշխանության անմիջապես գալուց հետո Նախիջևանի հյուսիս-արևելքում ազերի ասկյարները 2-5 կիլոմետր առաջ բերեցին իրենց դիրքերը՝ սպառնալիք ստեղծելով մեր զինվորների և այդ շրջանում գտնվող հայաստանյան գյուղերի համար և ենթադրություններ- եզրակացություններ անել, թե ինչ գնով է Նիկոլը պահում այդ զինադադարը...

Հ.Գ. Փաշինյանի այսօրվա «ադրբեջանաժողովրդամետ» անգրագետ մուղամաթին Բաքուն կպատասխանի հերթական սպառնալիքով...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 348 անգամ
Լրահոս
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am