Նիկոլ Փաշինյանն ուզում է պոլիտբյուրո ստեղծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն ոչ թե սահմանադրական բարեփոխում:

«Եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Սովորաբար, Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս, մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու>>,- նշել է Փաշինյանը:

Ըստ նրա` Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի և այդ պետական կարգի ձևավորման հետ, քանի որ ավանդաբար սահմանադրական փոփոխություններն արվել են որոշակի քաղաքական շահերից ելնելով: << Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի, կոնկրետ քաղաքական թիմի պատկերացումներն սպասարկելու հետ, որովհետև ես, առավելևս այսօր, եկել եմ այն համոզման, որ մեր պետական խնդիրները կարող են լուծվել, կամ այդ լուծման մեջ առանցքային դերակատարում ունի հանգամանքը, թե ինչքանով է պետական կարգը ձևավորվել քաղաքացու կամքի արտահայտությամբ, ինչքանով է բխում այդ կամքից և ինչքանով է հենված այդ կամքի վրա>>,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև խոստովանել է, որ չեն կարող կառավարության կամ քաղաքական մեծամասնության դիրքորոշումները չունենալ կոնկրետ և ուղղակի ազդեցություն: Փաշինյանը նաև շեշտել է, որ կառավարման համակարգի փոփոխություն պետք է տեղի չունենա: Փաշինյանի պատկերացրած նոր սահմանադրությունը պետք է փոփոխություն ապահովի դատական համակարգում և ավելի լայն լիազորություններ տա քաղաքական մեծամասնությանը: Ակնկալվում է մինչև 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկ հարվածով մի քանի նապաստակ որսալ․ նախ հող է նախապատրաստում սահմանադրական հանրաքվեի չեղարկման համար, ապա նաև փորձում պատճառներ գտնել արդարացնելու առաջիկա ձախողումներն ու տապալումները արդարացնելու համար։ Որպես կանոն, նոր սահմանադրություն է ընդունվում այն ժամանակ, երբ նպատակ է դրվում փոխել կառավարման համակարգը։ Իսկ այս դեպքում, եթե կառավարման համակարգը չի փոխվելու, անհասկանալի է, թե որը կարող է լինել նոր սահմանադրություն ընդուելու իմաստը։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր սահմանադրությամբ ստեղծել պոլիտբյուրո՝ քաղաքական մեծամասնությանը տալով բոլոր տեսակի, ներառյալ դատական համակարգը վերահսկելու լիազորություն։ Մինչդեռ ժողովրդավարական երկրներում դատական համակարգը անկախ պետք է լինի և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունից, որպեսզի ապահովվի ուժերի լիարժեք հակակշիռ, առանց որի չի կարող լինել իրավահավասարություն և ժողովրդավարություն։ Սահամանադրությունը փոխելով՝ Փաշինյանն ուզում է փակել հետագայում իր իշխանությունը տապալելու բոլոր հնարավոր ճանապարհները, որին հասնելու ամենակարևոր նախապայմանը իշխանահպատակ դատական համակարգ ունենալն է։ Փաստորեն, երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ դատական հեղափոխություն իրականացնելու միակ ճանապարհը սահմանադրությունը փոխելն է։ Թե ինչու այդ նույն բանը Փաշինյանը չէր գիտակցում ապրիլի 5-ին նախատեսված և կորոնավիրուսի պատճառով տապալված Սահմանադրական փոփոխության հանրաքվեի պլանավորման ժամանակ, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ի հանրաքվեի ժամանակ իշխանությունը մտադիր էր ընդամենը պաշտոնանկ անել ՍԴ նախագահին և ՍԴ 6 դատավորների։ Հանարաքվեն, որի համար պետք է ծախսվեր ծուրջ 3 մլրդ դրամ, որևէ այլ փոփոխություն չէր նախատեսում։ Հիմա հանկարծ Փաշինյանը հասկացել է, որ ավելի լավ է միանգամից նոր սահմանադրություն ունենալ։


Հայկ Դավթյան

դիտվել է 2566 անգամ
Լրահոս
Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am