Մենք չենք պաշտպանել նախորդ երեք ռեժիմների վերջնակետում ձախողված քաղաքականությունը: Մենք պայքարել ենք անարդարությունների դեմ, հանուն համակարգային փոփոխությունների: Մենք ջատագովն ենք քաղաքացիական համերաշխության մթնոլորտում օրենքի գերակայությամբ արդարության ամբողջակական հաստատմանը: Մենք հույսեր էինք տածում, որ ժողովրդի կողմից մերժված նախորդ իշխանությունների բարքերն այլևս տեղ չունեն մեր իրողության մեջ: Այսօր փաստում ենք՝ օրվա իշխանությունները, հանրությունը բաժանելով “սև” ու “սպիտակների”, ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորեցին երկրում, արդարացնելով այն “կոռուպցիայի դեմ պայքարի” պատրվակով: Իրականում, հռչակած սկզբունքը կիրառվում է ընտրովի, տվյալ դեպքում՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընդդիմադիր ձայնը լռեցնելու նպատակով, իսկ երևույթի հիմքը հանդիսացող ՀՀՇ հանցավոր կառավարման տարիներն իրավական գնահատականի չեն արժանանում: Սեփական սխալների, կառավարչական անկարողության պատճառով տապալելով համավարակի դեմ պայքարը, երկրի գործադիր իշխանությունը արտակարգ դրությունը երկարաձգելով, փորձում է լռեցնել զանգվածային դժգոհությունն իրենց ներքին տնտեսական անպտուղ, ազգային անվտանգության, Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված քայլերի նկատմամբ: ՀԴԿ-ն անընդունելի և դատապարտելի է համարում քաղաքական երանգավորումով քրեական հետապնդումները: Այսօր, համավարակի չթուլացող գրոհի, տնտեսության իրական զարգացման ծրագրերի բացակայության, սոցիալական հնարավոր լարվածության, արտաքին թշնամիների բռնազավթողական նկրտումների, Արցախի հիմնահարցի կարգավորման անբարենպաստ ընթացքի պարագայում, մեր ազգին անհրաժեշտ է ուժերի համախմբում՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Եթե գործող իշխանությունները շարունակեն վարել իրենց սեփական շահերը հետապնդող քաղաքականություն, ապա կարժանանան նախկին իշխանությունների ճակատագրին:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն 15.06.2020թ.
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը:
Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Թեմա՝ Սումգայիթ-33
Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը և
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը:
ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր:
Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը: