Իրանի արտգործնախարարը Թուրքիայում է
Դիտել նաև
Էրդողան-Զելենսկի հանդիպմանը Թուրքիայի նախագահի կարևոր հայրարարությունները
Թուրքիայում որոշ քաղաքացիներ զանգել են փլատակների տակ մնացածներին եւ ծաղրել. քրեական գործեր են հարուցվել
20-ից ավելի կոնգրեսականներ Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու սահմանափակումներ կիրառելու գործընթաց են սկսել
Զախարովան հերքել է թուրք փոխնախարարի Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայում է։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։ Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունից կատարված հայտարարությամբ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարի այցը կկայանա հունիսի 14-15-ին։
«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, նախատեսվում է նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ տեսակետների փոխանակում», – ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսօր՝ հունիսի 15-ի կեսօրին, Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպում կունենա իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս կկազմակերպվի։