«Իմ քայլի» համար մարդկային կյանքերից ավելի կարևոր է իշխանությունը պահելը

Ի՞նչ էր զգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ մի քանի ամիս առաջ ընտանյոք Գագիկ Ծառուկյանի ռեստորանում նրա դստեր հարսանիքի սեղանին խորոված էր ուտում, ինչո՞ւ կերած հացի վրա հանկարծ թքեց ու անցավ ռեպրեսիաների, սա կապ ունի՞ էն հանգամանքի հետ, որ Փաշինյանը Դաշնակցությանը՝ Հիտլերի հանգույն, բացիլ անվանեց, այդ այն կա՞պն է, որ Ծառուկյանն ու Դաշնակցությունը նրա հրաժարականից են խոսում, իսկ ինչո՞ւ են խոսում, արդյոք ա՞յն պատճառով, որ Հայաստանն աղետի մեջ է գցել Փաշինյանը, ամեն օր 5-20 հոգի է հիվանդությունից մահանում, ընդհանուր արդեն 360 հոգի մահացել է, բազմաթիվ հիվանդներ լքված, բուժօգնություն չեն կարողանում ստանալ, ախտանիշ ունեցողները չեն կարողանում տեստ հանձնել, ուր մնաց անախտանիշներին հայտնաբերեն, ով հնարավորություն ունի, 20 հազար դրամով տեստ է հանձնում, ով չունի, հիվանդ, տանը պառկած նախախնամության հույսին է, իսկ Փաշինյանի անպատասխանատվությունը մարդկային կյանքերի նկատմամբ շարունակվում է, մամուլը տագնապով բացում ես իմանալու համար համաճարակային վիճակը, չես գտնում, ռեպրեսիաների, մարդկանց բերման ենթարկելու լուրերը սեղմել, հետ են գցել տեղեկությունը, որ այսօր կորոնավիրուսից 5 հոգի մահացել է և 663 նոր դեպք է եղել, առողջապահության նախարարը մի քանի տարվա վաղեմության ինչ-որ ընտրակաշառքի թուղթ է հրապարակում, իսկ Ինֆեկցիոնի բուժաշխատողը ահազանգում է, որ չեն հասցնում հիվանդներին բուժել, շտապօգնության մեքենաները չեն հերիքում հիվանդերին այլ հիվանդանոցներ տանելու համար։

Այդ ինչի՞ց է կազմված վարչապետի, առողջապահության նախարարի, իմ քայլականների հոգիները, որ այս ողբերգական օրերին նրանց համար առաջնային են ընդդիմախոսներին ճնշելն ու մեջտեղ գցելը վաղեմի ընտրակաշառքի թղթերը։

Ո՞րն է ավելի մեծ հանցանք՝ ընտրակաշա՞ռքը, թե՞ որ տգետ ու անպատասխանատու կառավարման և իշխանությունը պահելու մոլուցքի արդյունքում մարդիկ են մեռնում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am