Իշխան Զաքարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ կասկածանքի շուրջ. փաստաբան «Փաստինֆո»

ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հարցաքննվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով՝ վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Զաքարյանը նախկինում ծանուցում չի ստացել, որևէ հարցաքննության չի մասնակցել, սակայն այսօր առավոտյան նրա տանը խուզարկություն է տեղի ունեցել:

«Հետո իրենց հետ բերել են ԱԱԾ և հարցաքննություն է տեղի ունեցել: Վկայի կարգավիճակ ունի, սակայն հարցաքննվել է կասկածյալի իրավունքներով»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով, կասկած կար, որ նա ևս կապ ունի և ըստ էության, այլ գործողություն չի կատարվել:

Հարցին, թե արդյո՞ք Զաքարյանը ցուցմունք տվել է և ինչ դիրքորոշում է հայտնել կասկածանքի վերաբերյալ, փաստաբանը դրական արձագանքեց, սակայն նշեց, որ, նախաքննական գաղտնիքից ելնելով չի կարող նշել, թե ինչ դիրքորոշում է հայտնել: Նրա փոխանցմամբ՝ հարցաքննությունը տևել է մոտ չորս ժամ: Ինչ վերաբերում է Զաքարյանի տանը կատարված խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դրա արդյունքում գործին վերաբերելի, հետաքրքրող որևէ բան տանից չեն առգրավել:

«Միայն զենքերը, որոնք օրինական են, կստուգեն և կվերադարձնեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին՝ ժամը 07:30-ին, ԱԱԾ աշխատակիցները մտել են ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ խորհրդարանական ընտրությունների հետ:

դիտվել է 921 անգամ
Լրահոս
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am