Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է․ Գևորգ Կոստանյան «Փաստինֆո»

«Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով այսօրվա թիվ մեկ իրադարձության` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

-Պարոն Կոստանյան, ո՞ր պարագայում է հնարավոր իրականացնել Ազգային ժողովի պատգամավորի ձերբակալությունը:

- Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անձին ձերբակալելու հիմքերը, բայց պատգամավորին ձերբակալելու հիմքերը քրեական դատավարության օրենսգրքով չի սահմանվում: Պատգամավորին ձերբակալելու համար այլ հիմքեր են նախատեսված՝ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 96-րդ հոդվածը երկու բացառիկ դեպք է նախատեսում ԱԺ պատգամավորի ձերբակակելու համար՝ դա նրա կողմից հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո ձերբակալումն է, այսինքն, պատգամավորին պետք է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նա հենց այդ պահին որևէ հանցագործություն է կատարում կամ ձերբակալումը հանցանքի կատարման պահից անմիջապես հետո է: Եթե ենթադրյալ հանցանքից արդեն տևական ժամանակ է անցել, ապա պատգամավորին ձերբակալել չի կարելի: Տվյալ պարագայում անհրաժեշտ է նախ պատգամավորի անձեռնմեխելիության հարցով մտնել Ազգային ժողով:

-Դուք ծանո՞թ եք Գագիկ Ծառուկյանին առնչվող դեպքի մանրամասներին, որով պայմանավորված, այսօր նա հարցաքննության է կանչվել ԱԱԾ:

-Այո, ես նայեցի ԱԱԾ հաղորդագրությունները և գիտեմ, թե ինչ գործերի մասին է խոսքը: Տվյալ պարագայում անհնար է պատգամավորին ձերբակակել, որովհետև այդ բոլոր ենթադրյալ հանցանքները կատարվել են շատ տարիներ առաջ, հետևաբար, սահմանադրական այն սկզբունքը, որ պատգամավորին կարող են ձերբակակել հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո , արդեն չի կարող արդիական լինել, այն պարզ պատչառով, որ այդ ենթադրյալ հանցանքները կատարվել են տարիներ առաջ: Հետևաբար, ես կարծում եմ՝ բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է:

-Իսկ հնարավո՞ր է՝ վաղը կամ ամենամոտ ապագայում գլխավոր դատախազը մտնի ԱԺ և Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու ու կալանավորելու միջնորդություն ներկայացնի:

- Քիչ առաջ մենք խոսում էինք ձերբակալման մասին: Իսկ ԱԺ պատգամավորին, այդ թվում նաև Ծառուկյանին կալանավորելու կամ քրեական հետապնդման ենթարկելու համար, այո, դատավարական, սահմանադրական առումով իրավունք ունեն մտնել ԱԺ և միջնորդություն ներկայացնել, եթե իհարկե դրա համար կան համապատասխան հիմքեր: Հիմա ես չգիտեմ այդ հիմքերը կա՞ն, թե՞ չկան: Հետևաբար, երբ իրենք կմտնեն ԱԺ (եթե մտնեն) այդ ժամանակ կխոսենք այն մասին, թե արդյո՞ք ունեին բավարար հիմքեր, դա իրականացնելու համար: Սահմանադրական իրավունքի տեսակետից, այն ինչ ասացի՝ վերաբերում էր ձերբակալմանը: Հետևաբար, նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել: Անգամ, եթե ենթադրաբար նրանք հիմքեր ունեն, որպեսզի վաղը մտնեն ԱԺ և անձեռնմխելիությունից զրկեն Գագիկ Ծառուկյանին, միևնույն է, այսօր նրան պետք է բաց թողնեն:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն, ինչ այսօր է կատարվում Ծառուկյանի դեպքի առնչությամբ, իշխանությունների ուղիղ հրահանգը չէ ԱԱԾ-ին, որը, կարող էր կապ ունենալ վարչապետի և նրա ընտանիքի վերաբերյալ պարբերաբար հրապարակվող ապօրինի գործողությունների մասին բացահատումների աղմուկը լռեցնելու հետ:

-Ես չեմ կարող հստակ ասել՝ հրահա՞նգ է սա, թե՞ ոչ: Կարող եմ միայն ենթադրել, որ, այո, ակնհայտ հրահանգ է: Ինչո՞ւ, որովհետև պատկերացրեք սա տարիներ առաջ կատարված ենթադրյալ հանցանք էր և, հանկարծ ինչ - որ մի վկա է հայտնվում, որը որոշում է տարիներ անց անկեղծ լինել և նոր մոտեցումներ է ի հայտ բերում: Այսինքն, ինքնին այս հանգամանքն ամբողջությամբ կասկածի տակ է դնում ողջ քրեական դատավարության պրոցեսը: Երկրորդ՝ օրինակ հենց այս դեպքի հետ կապված ինչ- որ փաստաթուղթ են շրջանառում, Մարտունու ընտրական տեղամասերից՝ ինչ - որ մեկի անվան հետ կապված: Իրականում, դա ոչ թե փաստաթուղթ է, այլ պարզապես մի թուղթ, որովհետև թղթի ու փաստաթղթի տարբերությունը կայանում է նրանում, որ փաստաթուղթը պետք է ունենանա կոնկրետ վավերապայմաններ՝ ստորագրություն կնիք և այլն: Երբ այդ վավերապայմանները բացակայում են, սա դառնում է թուղթ և հիմնվելով որևէ թղթի կտորի վրա, այսպիսի քննչական գործողություններ իրականացնել, այն էլ՝ այսպիսի մեծ աղմուկով, ակնհայտ է դարձնում, որ այստեղ, իմ խորին համոզմամբ, իրավական պրոցեսի մասին խոսք լինել չի կարող: Դա նույն է, որ, ասենք, թռուցիկի հիման վրա քրեական հետապնդում կամ քրեական գործ հարուցվի:

-Այդ դեպքում, ձեր կարծիքով ո՞րն է այս ամենի նպատակը, ի՞նչի համար է արվում սա:

- Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ խոսքը բացառապես քաղաքական գործընթացներին է վերաբերում: Ընդ որում այն դեպքերում, երբ մենք գործ ունենք ոչ թե ապացույցների անբավարարության, այլ դրանց իսպառ բացակայության հետ, ապա բոլոր նման դեպքերում մենք կարող ենք խոսել քաղաքական հետապնդման դեպքի մասին: Առավել ևս, նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի կամ շատերի կողմից արված քաղաքական բնույթի հայտարությունները և դրանց անմիջապես հաջորդող, այսպես կոչված, քրեական բացահայտումները, նորից կրկնվեմ՝ ոչ թե առանց բավարար ապացույցների, այլ բացառապես առանց որևէ ապացույցի, ակնհայտ է դառնում, որ այստեղ խոսքը գնում է քաղաքական հետապնդման և քաղաքական իշխանության կամայականության մասին միայն:

դիտվել է 7486 անգամ
Լրահոս
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am