Կան սարքած թղթեր.Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (video)
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ այսօր հաղորդագրություններ է տարածել ԱԱԾ-ն:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս գալով՝ ԲՀԿ առաջնորդը լրագրողների հետ զրույցում ասել է. «Կան թղթեր, սարքած թղթեր։ Ամեն ինչ, որ եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ համարում։ Քննությունը կատարվում է, որին լիարժեք բոլորդ տեղյակ կլինեք։ Կարող եք դիմել համապատասխան օրգաններին»: