Ամոթալի ու աննախադեպ փոփոխություն

Արդեն ավանդույթ է դարձել, որ երկրի բոլոր կարևոր հարցերի շուրջ իր ուրույն կարծիքն է հայտնում ժողվարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Երկրում ներքաղաքական գործընթացին զուգընթաց ոչ միայն վարչապետն է ակտիվացել, աջուձախ սպառնում, հայհոյում ու ահաբեկում է ընդդիմադիրներին, այլեւ ընտանիքի անդամները, նախեւառաջ՝ ավագ դուստրը .«Բոլոր նախկին հանցագործ-թալանչի-պաշտոնյաներին, իրենց հարազատներին ու բարեկամներին, իրենց վաճառված համակիրներին, կոչ եմ անում նույն ոգով շարունակել, որովհետև այս մարտավարությունը ձեզ ձեր իսկ փորած թակարդն է նետելու»:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նա: Այս աղջիկն այնքան շատ բաների ու շատերի մասին է իր հեղինակավոր կարծիքը հայտնել, որ նրա մասին գիտեն բոլորը, գիտեն նաեւ, թե տանն ինչ են խոսում ու մտածում ընտանիքի մեծերը: Մի ժամանակ ընտանիքը հենց նրա վրա էր դրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քննադատելու գործը, առհասարակ ցանկացած պահի նա կարող է անակնկալ հայտնվել եւ իր հեղինակավոր կարծիքը հայտնել: Նա չի լռել անգամ արտակարգ դրության օրերին, կամ, ինչպես իր հայրը կասեր, պատերազմական ժամանակներում: Երբ բոլորը քննադատում էին աղմկահարույց նախագիծը, որով նախատեսվում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածների շփումների շրջանակը, տեղորոշել հեռախոսազանգերով, պառլամենտում և հանրության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացվեց, Մարիամ Փաշինյանը դարձյալ ստիպված եղավ խառնվել և իրավիճակը շտկել. «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը: Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»:

Հեղափոխությունից հետո, երբ այս աղջկա հայրը հայտարարում էր, որ երկրում իրավիճակ է փոխվել, թերեւս չէր սխալվում, գոնե մեկ հարցում: Անցած երկու տարիների ընթացքում մենք տեսանք, իրապես, փոխված իրավիճակ: Նախորդ երեսուն տարվա ընթացքում նախորդ 3 նախագահների երեխանեից եւ ոչ մեկն այսպիսի անզուսպ ու սանձարձակ չէր պահել իրեն, որքան անում է Նիկոլ Փաշինյանի ավագ դուրստրը: Ընդ որում, այդպես չեն պահել ոչ մտավորական առաջին նախագահի զավակները, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի: Սա դաստիարակությա, էթիկայի եւ արժեհամակարգի խնդիր է: Եթե Նիկոլ Փաշինյանը մնացել է դստեր «պաշտպանության» հույսին, ապա այլ խնդիր է, եթե պարզապես չի կարողանում աղջկա լեզվի վրա, դա էլ ուրիշ հարց է: Բայց չէր խանգարի մի քիչ աչք գցել նախկինների երեխաներին, թեկուզ իրենց կողմից այդքան ատելի Քոչարյաններին: Կարելի էր պատկերացնել, թե ինչ կաներ Մարիամիկը, եթե իր հոր հետ էլ վարվեին այնպես, ինչպես Փաշինյանն է անում Քոչարյանի նկատմամբ, բայց նրա որդիների զսպվածությունն ու պահվածքը միայն հիացմունքի են արժանի: Ուստի, իսկապես, այս առումով երկրում աննախադեպ իրավիճակ է փոխվել, երբ պետության ղեկավարի երեխաները գործիք են դարձել քաղաքական հակառակորդների դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 7179 անգամ
Լրահոս
Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am