Արտակարգ դեպք Երեւանում. վարսավիրանոցներից մեկի տնօրենը էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից, ով հայտնել է, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաեւ, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաեւ էլոս էպիլացիա: «12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաեւ դեմքի եւ ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչեւ կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե ինձ եւ թե հաճախորդներին: Տնօրենը թաքուն, պատը ծակել է ու պատի մեջ կամեռա է դրել, կամեռան աշխատել է ամսի 10-ից եւ մինչեւ ամսի 20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում: Կանայք հանվում են այդտեղ, ես էլ եմ հանվել, ինձ մազահեռացրել։ Առանց իմանալու, բոլորս մերկ, ինչ, որ արել ենք, սաղ նկարվել է, տարբեր բնագավառի կանայք ու աղջիկներ են գալիս: Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրովորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»: Աշխատակցուհին տնօրենին հարցրել է, թե ինչու է նման ստոր քայլի գնացել, տնօրենն ասել է, թե դա արել է, քանի որ մտածել է, որ իր աշխատակիցը հաճախորդ ու գումար է գողանում իրենից. «Ասում եմ՝ կադրերում բոլորս մերկ ենք, ի՞նչ եք արել, ասեց՝ լավ եմ արել, դրել եմ, դու ինձնից հաճախորդ ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, ասում է՝ գումար ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, կադրերում երեւում է, որ հաճախորդը կասսայում է վճարում»: Աշխատակցուհին կատարվածի համար դիմել է ԱԱԾ, ԱԱԾ-ն եկել, առգրավվել է չիպն ու պատի միջից հանել տեսախցիկը. «Տնօրենն ինձ ասում էր՝ ո՞ւր պետք ա գնաս, բողոքես, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել…իր տղան քննչական բաժիններից մեկում 3 ամիս է, քննիչ է աշխատում, երեւի հույսը քննիչ տղայի վրա է դրել, որ կարող է թացից չոր դուրս գալ: Բայց չի մտածում, որ ինքը խախտել է բարոյական ու իրավական բոլոր օրենքները»: Դիմահարդարն ասում է՝ մեր հրապարակումով ցանկանում է, որ տվյալ գեղեցկության սրահ ներկայումս այցելող հաճախորդներն իմանան, որ իրենց գաղտնի տեսագրում են եւ չայցելեն. «Մարդիկ եկել են, գումար տվել, իրենց գործողություններ են արել, ինքն էլ փռվել է մեջքի վրա ու նայել, թե ոնց են կանայք հանվում-հագնվում»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 1842 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am