Հայկ Սարգսյանի 3400 բիթքոինը համարժեք է 32 մլն դոլարի
Հրապարակը գրում է.
Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարագրել է 3400 բիթքոին։ Մենք տեղեկացանք, որ 1 բիթքոինի արժեքը կազմում է 9 հազար 500 դոլար, հետևաբար՝ 3400 բիթքոինը կազմում է 32 մլն 300 հազար դոլար։
Հասկանալի է, որ 2019 թվականի ողջ ընթացքում պատգամավոր աշխատած Հայկ Սարգսյանը պարզապես չէր կարող նման կարողություն կուտակել, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Սարգսյանի հայտարարագրում նշված չէ, թե նա որքան աշխատավարձ ու պարգևավճար է ստացել։
Ի դեպ, նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման պաշտոնական կայքը, որտեղ տեղադրում են հայտարարագրերը, այս պահին չի գործում։