Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք…

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի քաղաքական գենետիկայի հետքերով:

Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված… Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը… Ի՞նչ ասես… Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք…

Աժ-ում ընդդիմության նկատմամբ Նիկոլը շատ ավելի անողոք ու կերպավորված իրեն դրսևորեց։ Խորհրդարանական ընդդիմության հետ հաղորդացման հիմնական տարբերակ Նիկոլն ընտրեց իր իսկ կողմից խորհրդարանում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ նշանակվածի չափալախը կամ, նվազագույնը, նրա միջոցով իրեն քննադատող ընդդիմության գլուխը ցխելու կամ վիզը կտրելու սպառնալիքը…

Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները Նիկոլի հրահանգով մեկ բերան դարձած, ընդդիմությանը մեղադրում են դավաճանության մեջ։ Թե բա՝ պետությունը ծանր վիճակում է, կորոնավիրուսը մեզ տանում է դժողք, իսկ ընդդիմությունը իշխանափոխություն է պահանջում… Հիշեցի 96-ի նախագահական ընտրություններից հետո օրվա իշխանությունների նույն անբարո երեսպաշտական կեցվածքը… Հիշեցնեմ՝ Գագիկ Ջահանգիրյանի սցենարով և խորհրդարանում վիզը կտրող տեսակի ձեռամբ, լկտիաբար կեղծելով ընտրությունները, 27-30 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին կարգեցին ՀՀ նախագահ։

Հասարակության ընդվզումը համակարգող ընդդիմության ներկայացուցիչներիս հենց Աժ դահլիճում, մահապատժի հոդվածներով, ձեռբակալեցին և տեղափոխեցին ԱԱԾ-ի նկուղներ։ Ընդդիմության հասցեին հնչում էին գրեթե նույն՝ ժողովրդի էմոցիան գողացող մեղադրանքներ, ինչին ականատես ենք նաև այսօր։ Եվ եթե դրան ավելացնենք, որ թե՛ 96-ին և թե այս օրերին այդ երեսպաշտական հեղինակը նույն մարդ է՝ Լ. Տեր-Պետրոսյանը, կարծում եմ՝ ամեն ինչ տեղը կընկնի։
Իսկապես՝ քաղաքական գենետիկան լուրջ և խորքային գիտություն է…

Հարգելի՛ քաղաքացի, Նիկոլի իշխանության ամեն օրը վտանգում է մեր այսօրը, վարկաբեկում է մեր երեկը, անորոշության է մատնում մեր վաղը։ Նա ինքնակամ չի գնա՝ վերջին կադրային հիստերիկ փոփոխությունները դա են վկայում։ Նրան պետք է հեռացնել։ Եվ միասին պետք է դա իրականացնենք»։

դիտվել է 1001 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am