Կոնսոլիդացիան արդեն տեղի ունեցած փաստ է, հանրության մեծամասնությունը չի վստահում ու չի աջակցում Փաշինյանին․ Սամվել Ֆարմանյան
Դիտել նաև
Պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը. խաղաղության օրակարգը համարժեք չէ արձանագրվող իրողություններին. Ս. Բաբայան
Սամվել Կարապետյանն ասել է՝ ինչու է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Արփինե Հովհաննիսյանն ու ամուսինը՝ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին. Լուսանկարներ
Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերից էլ ում հետ է հանդիպելու Նիկոլ Փաշինյանը
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջերս քաղաքական դաշտում ակտիվ քննարկվող կոնսոլիդացիային։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կոնսոլիդացիան, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, արդեն տեղի ունեցած փաստ է:
Կոնսոլիդացիան այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունը արդեն չի վստահում ու չի աջակցում Նիկոլ Փաշինյանին: Իշխանության միակ աղբյուրը` ժողովուրդը, կոնսոլիդացված է:
Մնում է այդ կոնսոլիդացիան վերածել քաղաքական կոնկրետ արդյունքի` Նիկոլ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից: Այսքան բան»: