Իրենց «հեղափոխականներ» կոչողները քվեարկում են միաձայն, գործում՝ ըստ «վերևից» եկող հրահանգների․ Ստեփան Դանիելյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնը հրապարակել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2018-ի իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում պետք է ընթանան բուռն քննարկումներ, որոնց ընթացքում վերաիմաստավորվեր անցյալը, իմաստավորվեր կատարվածն ու ապագայի ծրագրեր մշակվեին: Ցանկացած հանրային ու պետական ցնցումներից հետո ակտիվանում է ինտելեկտուալ կյանքը: Դա չգրված օրենք է, սակայն ցանկացած օրենք ունի բացառությունները և նման բացառություն է այսօրվա Հայաստանը:

Իշխանության եկած «նոր» մարդիկ, որոնք իրենց հեղափոխականներ են կոչում ու խորհրդարանում մեծամասնություն ունեն, իրենց բացարձակապես այլ՝ հեղափոխականին ոչ վայել կերպ են դրսևորում՝ խորհրդարանում քվեարկում են ինչպես Բրեժնևի ժամանակների կոմունիստական կուսակցությունը՝ միաձայն։

Ավելին, «ախոյանների» դեմ կոլեկտիվ (Սերժ Սարգսյանը կասեր՝ ոհմակով) հարձակումներ են գործում՝ նրանց անվանելով «ժողովրդի թշնամիներ», իրենց հակառակվողներին՝ «դավաճաններ» ու «օտարերկրյա լրտեսներ», խրախուսվում է միմյանց հետևելն ու «գործ տալը», իսկ իրենց ղեկավարին կոչում են «հեղափոխության առաջնորդ»։ Երիտասարդ «հեղափոխականներն» իրենց բոլոր նախաձեռնությունները ներկայացնում են որպես ժողովրդի կամքի դրսևորում։ Կարճ ասած, նրանք քվեարկում են միաձայն, խոսում՝ միակերպ, գործում՝ ըստ «վերևից» եկող հրահանգների։ Սա անհասկանալի և անբացատրելի երևույթ է՝ այդքան երիտասարդ ու այդքան հնազանդ։

Սա «déjà vu» է (ֆրանսերեն` «արդեն տեսած»), անցյալի կրկնություն, կամ, եթե կենսաբանության մեջ հայտնի ֆենոմենը կիրառենք` մետամորֆոզ՝ երբ մի բիոլոգիական տիպի մնացորդներից դաջված հետքի մեջ մեկ այլ կենսաբանական տիպ է բնակություն հաստատում՝ ընդունելով նախկինի արտաքին տեսքը։

Դեռևս 1990-ականների ժամանակ Հայաստանում մի բանավեճ էր սկսվել այն մասին, թե արդյոք հայերը «սովորակա՞ն», թե՞ «համաշխարհային» ազգ են։ Ժամանակին հրեաներն էին երազում, որ ստեղծեն մի երկիր, որտեղ լինեն հրեա բանվորներ, գյուղացիներ, հավաքարարներ, մուրացկաններ և այլն, այսինքն՝ դառնան «սովորական», պետականություն ունեցող ազգ՝ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։

Շատ հայեր նույնպես ժամանակին երազում էին դառնալ «սովորական» պետականաստեղծ ազգ։ 90-ականների ժամանակ մի թեզ կար, որ հայերը երբեք «սոցիալական բունտ» չեն կազմակերպի, դա մեզ բնորոշ չէ, որովհետև մենք «խելոք», առևտրական, շահամոլ, ոչ պետական ազգ ենք։ Դա այն ժամանակվա իշխանություններին հույս էր տալիս, որ իրենց դեմ սոցիալական հողի վրա զանգվածային ընդվուզումներ չեն լինի։ Նման տեսակատ գոյություն ուներ նաև մինչև 2018 թվականը, մինչև որ տեղի չունեցավ այն, ինչը տեղի ունեցավ։

Հրեաների երազանքը կատարվել է՝ ունեն «սեփական արտադրության» թափառականներ՝ բոմժեր, բանվորներ, զինվորականներ, պորտաբույծներ և այլն։ Կարծես թե հայերի երազանքն էլ է կատարվում, մենք արդեն ունենք մեր «գործ տվողները», «հեղափոխություններն» ու «հեղափոխության առաջնորդը», պոպուլիստներն ու դրա սպառողները։ Սպասենք մեր «փոքրիկ Ստալինին», ինչպես նաև, նրան տապալելուց հետո, «Ապաշխարում», «Բժիշկ Ժիվագոն» կամ նմանատիպ այլ խոսուն անվանումներով ֆիլմերին ու գրքերին։

2018-ը ցույց տվեց, որ, իհարկե, ուշացում, սակայն մենք նույնպես կրկնում ենք մյուս պետականաստեղծ, սոցիալական դեմագոգիաների ու պոպուլիզմի հանդեպ նրբազգաց, սոցիալական բունտերի հանդեպ հակում ունեցող սովորական ազգերի անցած ուղին։ Ու դեռ պարզ չէ, թե դա լա՞վ նորություն է, թե՞ վատ»։

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am