Կորոնավիրուսային համաճարակը փորձաշրջան էր. Ամոթից գետինը պետք է մտնենլ. Անդրանիկ Թևանյան

«Ամոթից գետինը պետք է մտնենլ, որ այսպիսի կառավարություն ենք ձևավորել և այսպիսի խայտառակ ցուցանիշներով ենք աչքի ընկնում աշխարհում ու տարածաշրջանում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի վարակվածությանը: Անդրանիկ Թևանյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Փաշինյանը ստում է

Նիկոլ Փաշինյանը ստում է ու չի կարմրում։ Դա մարդու տեսակ է։

Սուտը նրա գրպանում է։ Ցանկացած պահի կարող է հանել ու երեսիդ շպրտել։ Ցուցադրաբար և լկտիաբար։

Անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին՝ Փաշինյանը նշել է, որ իրենք շատ արդյունավետ են աշխատում, և որ Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի այս հարցում, քան աշխարհի ամենազարգացած երկրները։

Փաշինյանի ասածը լկտի սուտ է։ Փաստն այն է, որ մեր երկրի կորոնավիրուսային վիճակագրությունն աշխարհում ամենավատերից է՝ հաշվի առնելով մեր բնակչության քանակը, մահերի ցուցանիշները, վարակվածների քանակն ու աճի տեմպը։

Մեր ցուցանիշները վատն են նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ։ Շատ առումներով վատն են մեր բոլոր հարևան պետությունների համեմատ։ Անհամեմատ ու անգամներով վատն են Վրաստանից, Ադրբեջանից։

Խոսենք թվերով։

Երբ գրվում էին այս տողերը Հայաստանում կորոնավիրուսով վարակված էր 14103 մարդ։ 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների ցուցանիշով սա աշխարհում 19–րդն է (այն դեպքում, երբ բնակչության քանակով մենք աշխարհի 135–րդ պետությունն ենք)։ Այդ ցուցանիշով մենք առաջ ենք անցել կորոնավիրուսային մղձավանջով անցած Իտալիայից և մղձավանջում հայտնված Անգլիայից։ Իտալիայում այդ թիվը 3899 է, Անգլիայում՝ 4275, իսկ Հայաստանում՝ 4760։

1 միլիոն բնակչի հաշվարկով վարակվածների թվով մենք հետ ենք թողել Շվեդիային, որն աշխարհի այն եզակի երկրներից է, որ գրեթե զրոյական սահմանափակումների է գնացել և արտակարգ դրություն չի մտցրել։

Մենք այս ցուցանիշով նախկին ԽՍՀՄ երկրներից համեմատաբար լավ վիճակում ենք միայն Բելառուսից, որտեղ Լուկաշենկոն հավատարիմ մնաց «կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսին, համարեց այն սեզոնային գրիպ ու ոչ մի սահմանափակում չմտցրեց։ Իսկ մենք արդեն ամիսներ շարունակ արտակարգ դրության մեջ ենք («կորոնավիրուսն ում շուն ա» հայտարարելուց հետո, իհարկե), բայց թվերն աճում են։

Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա 1 միլիոն բնակչի հաշվարկով Իրանում վարակված է 2120 մարդ, Թուրքիայում՝ 2053, Ադրբեջանում՝ 842, Վրաստանում՝ 207։ Սա նշանակում է, որ Իրանից ու Թուրքիայից մենք ավելի քան 2 անգամ վատ ցուցանիշ ունենք, Ադրբեջանից՝ 5,6 անգամ, իսկ Վրաստանից՝ մոտ 23 անգամ։

Գանք մահերի թվերին։

Աշխարհում կորոնավիրուսից մահացության միջին թիվը 1 միլիոն բնակչի հաշվարկով 53,8 է։ Հայաստանում այդ թիվը 77 է։ Այսինքն՝ Հայաստանի կառավարությունն աշխարհի մասշտաբով վատ աշխատողներից է համարվում, քանզի միջինից բարձր է մեր մահացության ցուցանիշը։

Եթե համեմատվենք Հայաստանի հետ համադրելի հարևաններ Վրաստանի ու Ադրբեջանի հետ, ապա պատկերը շատ ավելի տխուր կլինի։

Հայաստանում կորոնավիրուսից մահվան երկու ցուցակ է հրապարակվում։ Մենք կդիտարկենք այն թիվը, որը փաշինյանենք ներկայացնում են որպես կորոնավիրուսի ուղղակի հետևանք (թեև ԱՀԿ–ն արգելել է մահերի ցուցակի վարման նման մեթոդաբանությունը)։ Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 227 մարդ։ Վրաստանում մահացել է 13 հոգի, Ադրբեջանում՝ 102։ Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը մեզանից ավելի շատ բնակչություն ունեն, ավելի բաց են սահմաններով, ավելի շատ զբոսաշրջիկ ունեն։

Մենք ամոթից գետինը պետք է մտնենք, որ այսպիսի կառավարություն ենք ձևավորել և այսպիսի խայտառակ ցուցանիշներով ենք աչքի ընկնում աշխարհում ու տարածաշրջանում։

Կառավարությունն էլ ամոթից պետք է գլուխը կախեր ու փորձեր ելքեր գտնել՝ առաց ճղճղոցների ու թշնամանքի բացիլի տարածման, բայց դե ․․․

Մենք արդեն վերածվել ենք կորոնավիրուսային սև ցուցակի մեջ ընկած երկրի։ Մի երկրի, որտեղ մուտքն այլ երկրներից կարող են չթողնել իրենց քաղաքացիներին և որտեղից կարող են իրենց երկիր չթողնել ՀՀ քաղաքացիներին։

ՀՀ կառավարության անարդյունավետ գործունեության վկայություններից է նաև այն, որ ամբողջ աշխարհը հրաժեշտ է տալիս արտակարգ ռեժիմներին, իսկ մեզ մոտ այն դեռ կա ու մի բան էլ շարունակվելու է։

Շատերը քաղում են իրենց կառավարությունների վարած քաղաքականության դրական պտուղներն ու արդեն բացվում են, իսկ մենք դեռ փակ ենք ու ծայրը չի երևում։

Շատերը հասել են վարակվածների թվաքանակի գագաթին ու սկսել են իջնել, իսկ մենք դեռ մագլցում ենք կորոնավիրուսային սարն ի վեր։

Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը համարձակվում է խոսել արդյունավետ կառավարումից ու փողոցային բառապաշարով հոխորտում է իր ընդդիմախոսների դեմ։

Ասում են պատերազմ է (օգտվում են իրենց քաղաքական հոր «պասից») և պատերազմի ժամանակ դավաճանություն է հրամանատարների փոփոխություն պահանջելը։

Իսկ ի՞նչ անուն դնես այն հրամանատարներին, որոնք թշնամու մուտքը չնկատեցին կամ չնկատելու տվեցին ու մարդկանց անզեն տարան կրակի բերան՝ հանուն սեփական իշխանության ապօրինի ընդլայնման։

Այն ո՞վ էր «այո»–ի օգտին բազմամարդ հավաքներ կազմակերպում կորոնավիրուսով վարակվածի առաջին դեպքի հայտնաբերմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում։ Սրան ռազմական տրիբունալ հասնո՞ւմ է, թե՞ ոչ։

Ի՞նչ անուն դնես այն հրամանատարներին, որոնք դասալիքի պես թռան, հենց որ իմացան թշնամին մտել է մեր տարածք։

Ի՞նչ անուն դնես այն հրամանատարներին, որոնք թշնամուն թողած ներքին պատերազմ են մղում՝ պառակտելով հայ ժողովրդին ու ատելության քարոզ տանելով։

Ի՞նչ անես այն հրամանատարների հետ, որոնք կոմպետենտ չեն, հանրության ռեսուրսը թշնամու դեմ կոնսոլիդացնելու ցանկություն ու կարողություն չունեն։

Եվ վերջապես, ի՞նչ անել այն գերագույն գլխավոր հրամանատարի հետ, որն արդեն իսկ տանուլ է տվել անտեսանելի թշնամու դեմ պատերազմը։ Բնականաբար պետք է փոխել նրան, որպեսզի հանկարծ տեսանելի թշնամու հետ կռվում պարտություն չկրես։

Հակաճգնաժամային կառավարության ձևավորումը մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է դառնում։

Կորոնավիրուսային համաճարակը փորձաշրջան էր։ Պետության գերագույն գլխավոր հրամանատարի դերի փորձաշրջան։ Նիկոլ Փաշինյանը չանցավ այդ փորձաշրջանը։ Նա կտրվեց ստուգարքից։ Ու որպեսզի Հայաստանն ու Արցախը չկտրվեն քննությունից, մեզ նոր որակի իշխանություն է պետք՝ նոր որակի լիդերությամբ»։

դիտվել է 994 անգամ
Լրահոս
«Նիկոլենք թուրքերի հետ բանակցում են»․ Հայկ Մանասյան ՀՀ-ից սորոսականներ են գնացել Բելառուս՝ փորձի փոխանակման (տեսանյութ) Սա՛ է «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելե՛ք Գործակալական ցանցը դիկտատոր ու բռնարար է անվանում Լուկաշենկոյին այն դեպքում, երբ իրենց վարչապետը՝ Ն․ Փաշինյանը, չի զիջում Լուկաշենկոյին Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ. Արա Վարդանյան Հուլիսյան պարտությունն ու Ադրբեջանի Պնախարարի ու ԱԳ նախարարի այցը Թուրքիա. ինչ սպասել Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից 5 «արժեք», որոնք մի մարդու գլխում են, քյարփինջ ծախողի չէ... Փաշինյանը, փաստորեն, 25 տարի առաջվա երազներով է «նոր Հայաստան կառուցում» Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ. Լուսանկար Հիվանդը դու՛ք եք. Ռուբեն Հակոբյանը՝ իշխանությանը Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները կփոխվե՞ն Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին Ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին Հայկ Սարգսյանի հայտարարագիրը անհետացել է կայքից Մասիսում և Արարատի մարզում գտնվող մի քանի շինանյութի խանութների, բենզինի և գազի լցակայանների գործունեությունը կասեցվել է Հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ամուլսարի հանքի շահագործումը Սևանին ահռելի վնասներ կհասցնի. ահազանգ «Սահմանադրական բարեփոխումների հանրային (կամ ազգային) խորհուրդը» նիստ կանի Բոլթոնն իմ հանդիպած ամենահիմար մարդկանցից մեկն է. Թրամփ Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Հրապարակվել են աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub