«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կորոնավիրուսից վարակված պացիենտների առողջական վիճակի մասին մանրամասներ:
«Հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր հիվանդներին և կարճ ժամանակ անց այնպիսի կլինիկական ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են շնչահեղձությունը, տագնապի զգացողությունը, օդի պակասը: Այդ գերլարվածությունը բերում է մի այնպիսի վիճակի, որ հիվանդների մոտ զարգացման ընթացքը բերում է որոշակի առումով անկառավարելի վիճակի: Բառիս բուն իմաստով, աչքիդ առաջ կորոնավիրուսով հիվանդները սկսում են շնչահեղձ լինել: Մենք կիրառում ենք շնչառական ապարատներ նման հիվանդների համար: Ցավոք սրտի, հիվանդությունն ընթանում է անկառավարելի՝ անակնկալներ մատուցելով: Բարդություններն այսօր նույնպես անկառավարելի են. չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը: Այսօրվա բուժական մեթոդները դեռևս չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա»,- ասաց Մանուկյանը:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը