Հիվանդությունն ընթանում է անկառավարելի ընթացքով. սա պատերազմ է. Պետրոս Մանուկյան
Ցավոք, վերջին շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճի միտում նկատվեց և մեր հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում: Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժական հարցերի գործով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:
«Հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և նրա բարդությունները ևս անկառավարելի են: Այսօրվա՝ ամողջ աշխարհում և մեզ մոտ կիրառվող բուժական մեթոդները չունեն այն բազան, որը հստակ կազդի հիվանդության բուժման ելքի վրա, սակայն վստահ ասում եմ, որ իրականացվում են բոլոր այն միջոցառումները, որպեսզի ծանր հիվանդները ստանան լիարժեք բուժական միջամտությունները: Այս վարակը պատերազմ է, որտեղ բուժհաստատությունները մարտի դաշտի են վերածվել: Այդ պետերազմում հաղթելու համար ունենք շատ մեզ հզոր զենք, որը իրավիճակին ստափ և գիտակից մոտենալն է»,- ասաց նա: