Արտակարգ նշանակումներ. Նիկոլ Փաշինյանը կանխատեսել է իր հեռացումը


Ուժային բլոկի համատարած կադրային փոփոխությունները արտակարգ դրության պայմաններում իրավամբ պետք է որ արտակարգ պատճառներ ունենային: Հատկանշական է, որ ԱԱԾ պետի, ոստիկանապետի և գլխավոր շտաբի պետի պաշտոնանկություններն ու նրանց փոխարեն Նիկոլ Փաշինյանի անձնական վստահության և մտերմության տիրույթում գտնվող կադրերով փոխարինումը հաջորդեց Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի հայտնի հայտարարություններին: Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարությունը 100 տոկոսով տապալել է համավարակի դեմ պայքարը և իր ամբողջ կազմով պետք է հրաժարական տա:
Ծառուկյանից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեց նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը` իր հիմնադրած Հայրենիք կուսակցության առաջին համագոււմարի ժամանակ: Այս հայտարարություններին հաջորդած ուժային բլոկի պաշտոնյաների համատարած պաշտոնանկությամբ թերևս Նիկոլ Փաշինյանը փորձում է կանխել հեղաշրջումը: Սա հասկանալի է: Ակնհայտորեն Փաշինյանն ունի մտավախություն, որ իրադարձությունների զարգացումը իսկապես կարող է հասնել նոր հեղափոխության կամ, ինչպես ինքը կասեր, հակահեղափոխության: Կադրերը, որոնց Նիկոլ Փաշինյանը ուղարկել է հեղափոխության առաջին գիծ, երկու ճանապարհ ունեն, նրանք կա'մ դառնալու են Նիկոլ Փաշինյանի մահապարտները, կա'մ էլ համակարգի հետ անհաշտ պայքարում ինչ-որ պահից սկսած տապալվելու են: Ամեն դեպքում, նրանց հեշտ ճակատագիր չի սպասվում:

Ներկայացնելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ Նիկոլ Փաշինյանը նրան հաջողություն է մաղթել .«Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում՝ անվտանգություն ասելով – և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է – ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»:

Վարչապետը նկատել է՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. «2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և շարժումներ և ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա մղումը և ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը»:

Ծանր է լինելու հատկապես ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի գործը, որը ընդհանրապես համակարգի ներկայացուցիչ չէ և լրջագույն խնդիր կունենա կադրավիկ ԱԱԾ-ականներին կառավարելու հարցում: Մեկ ամսում ստացած գնդապետի կոչումն այս հարցում հազիվ թե նրան օգնի: Եթե անգամ Քյարամյանն ունի շատ բարձր անձնային հատկանիշներ, միևնույնն է, համակարգն ու նրա աշխատելու տրամաբանությունը, գրված ու չգրված օրենքները այլ բան են: 30 տարին չբոլորած անփորձ երիտասարդի գործունեությունը ԱԱԾ համակարգում կարող է ճակտագրական լինել առաջին հերթին պետության, ապա նաև իշխանության և Նիկոլ Փաշինյանի համար: Երբ Քյարամյանը նոր էր տեղափոխվել, տեղեկություններ հրապարակվեցին, թե Փաշինյանը նրան ԱԱԾ է գործուղել, որ անցանկալի արտահոսքերի դեմն առնի: Սա դժվարին խնդիր է, որովհետև վերջին մեկ ամսում Փաշինյանին անհանգստացող արտահոսքերի խնդիրը կարծես թե լուծված չէ:
Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը շարունակում է նույն տեմպով պետական անվտանգության հարցերին առնչվող բացառիկ տեղեկություններ հրապարակել: Հնարավոր է, որ Քյարամյանը բացարձակ իշխանություն է պահանջել իր առջև դրված խնդրի լուծման համար: Եթե անգամ այդպես է, ապա ուտեչկաների դեմն առնելու համար պետք է ԱԱԾ բարձրաստիճան ուսադիրներ կրողներից շատ մեծ հատվածին հեռացնել: Երկրորդ`ԱԱԾ միակ և գերակա խնդիրը անցանկալի ուտեչկաներով զբաղվելը չէ: Կան պետական կարևորության բազմաթիվ հարցեր, որոնք զուտ մասնագիտական և հետախուզական մոտեցում են պահանջում: Փորձի պակասն այստեղ անպայման զգացվելու է: Քյարամյանի նշանակման հետ կապված մեկ այլ խնդիր ևս կա` հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կանխատեսել է իր հեռացումը և ուզում է վստահելի մարդ ունենալ` իր հետքերը մաքրելու համար:

Հայկ Դավթյան

դիտվել է 13302 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am