ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍԻ՝ ԵՍ ԻՆՁ ՉԱՐԴԱՐԱՑՐԻ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ (video)
Ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանակիրների հակասական դրսևորումներից ու հայտարարություններից։ Մի դեպքում ասում են, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ, հետո պնդում հակառակը, որն էլ հանգեցնում է անվստահության։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Ըստ Հայրիկյանի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և, եթե անգամ իշխանության ճյուղերից որևէ մեկը ժողովրդի ներդաշնակ չէ, այն պետք է հեռանա․ «Միակ անքննելին ժողովուրդն է, մյուսները քննելի են ու սխալները պետք է հեռանան»։
Դիտարկմանը՝ իշխանությունը միշտ գտնում է մեղավորների՝ նախկիններն են, դատաիրավական համակարգն է, գուցե այսօր էլ ժողովուրդն է, Պարույր Հայրիկյանը պատասխանել է․ «Իհարկե, նախկիններն են մեղավոր, ովքեր տվել են այս Սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը, որով ձևավորվել է այս «խուժան» իշխանությունը։ Բայց չի կարելի որևէ պարագայում մեղադրել ժողովրդին»։
Հարցին՝ ի՞նչ կետի է այսօր հասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻՄ առաջնորդը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վստահությունը կերցնելով ու հիասթափվածների արձանագրմամբ հասել է մի կետի, որ պետք է խոստովանի՝ ինքն իրեն չի արդարացրել»։
Մանրամասները՝ տեսանյութում.