Որտեղի՞ց ենք վերցնելու այդ միջոցները, դեռ մնում է անհայտ

Հայկական կողմը որոշել է հրաժարվել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերանորոգման նպատակով 2015 թ. պայմանագրով նախատեսված ռուսական վարկից՝ հայտարարելով, որ կայանում կիսատ մնացած աշխատանքներն ավարտի կհասցվեն սեփական միջոցներով:

Ճիշտ է, թե որտեղից ենք վերցնելու այդ միջոցները, դեռ մնում է անհայտ:
Հիշեցնեմ, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով նախատեսվում է 270 մլն դոլար վարկի տրամադրում՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Խնդիրն ակնհայտորեն ունի տնտեսական ու քաղաքական շերտեր.

1. Ռուսական վարկը տրամադրվում է բավականին հարմար պայմաններով: Տարեկան 3% տոկոսադրույքը կարող ենք անգամ ոչ շուկայական համարել, երբ համեմատում ենք այն հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից տրամադրվող «միջուկային վարկերի» հետ: Օրինակ, Բելառուսում ատոմակայանի կառուցման վարկը Մոսկվան տրամադրել է 5,5%-ով: Սակայն անգամ այս արտոնյալ պայմանները չնպաստեցին աշխատանքի արդյունավետ պլանավորմանն ու կազմակերպմանը: Խնդիրը Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամային վիճակն է, արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների շարունակական անկումը, ինչի արդյունքում ԱԷԿ-ի վարկի մարումը երկրում էլեկտրաէներգյաի սակագների վրա ձևավորում է բեռ 2 դրամի չափով: Հաշվի առնելով համաճարակի պայամաններում էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ անկումը՝ համակարգն այլևս ի վիճակի չէ դիմադրել:

Ավելին, Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման ծրագիրը հաստատված է ՄԱԳԱՏԷ-ի կողմից և ունի իմպերատիվ բնույթ: Ուստի, ծրագրի հնարավոր ձախողումը նաև ռիսկեր է ստեղծում միջազգային ինստիտուտների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից:

2. Ինչպես «Գազպրոմ Արմենիայի» ՀԾԿՀ ներկայացված հայտը, ինչպես Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի խզման «Դոմոկլեսյան սուրը», այնպես էլ ԱԷԿ-ի վարկային պայմանագրի չեղարկումը վկայում են հայ-ռուսական հարաբերություններում առկա խորքային խնդիրների մասին, որոնց հաղթահարումը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում: Միջուկային էներգետիկան մշտապես եղել է հայ-ռուսական հարաբերությունների առանցքային անվտանգային բաղադրիչներից մեկը: Այն հարվածի տակ դնելը հանգեցնելու է ճգնաժամի: Ու ոչ միայն էներգետիկայում: Ադրբեջանի կողմից սեփական ատոմակայանի կառուցման ակտիվ փորձերի պայմաններում մեզ հույժ անհրաժեշտ է պահպանել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը:

Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 354 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am