Նիկոլ Փաշինյանն իրեն հակադրել է ժողովրդի հետ, նա պետք է հեռանա․ Պարույր Հայրիկյան. Տեսանյութ
Ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանակիրների հակասական դրսևորումներից ու հայտարարություններից։ Մի դեպքում ասում են, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ, հետո պնդում հակառակը, որն էլ հանգեցնում է անվստահության։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Ըստ Հայրիկյանի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և, եթե անգամ իշխանության ճյուղերից որևէ մեկը ժողովրդի ներդաշնակ չէ, այն պետք է հեռանա․ «Միակ անքննելին ժողովուրդն է, մյուսները քննելի են ու սխալները պետք է հեռանան»։
Պարույր Հայրիկյանը հորդորեց շատ չքննարկել այս հարցը․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովու՛րդ, ես լավն եմ, դու վատն ես։ Մարդ, ով իրեն հակադրել է ժողովրդի հետ, պետք է հեռանա։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։