Ճամփի կեսին ձիերին փոխու՞մ են. Տեսանյութ

Ճամփի կեսին ձիերին փոխու՞մ են

Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը մի հարցում ազնիվ է. նա չի հերքում այն ճշմարտությունը, որ ինքն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Չի պնդում հակառակը: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլ Փաշինյանի ձեռքում դեռևս պատանդի կարգավիճակում գտնվող նրա թիմակիցները կամ նրա արդեն հատուկենտ աջակիցները: Երկու միտք:

Ա.) Ճամփի կեսին ձիերին չեն փոխում: Երկրում արտակարգ իրավիճակ է, մենք պատերազմի մեջ ենք անտեսանելի թշնամու դեմ, և սխալ կլինի համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում գնալ վարչապետի փոփոխության:

Բ.) Հա, չենք հերքում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն նա ընտրվել է միանգամայն օրինակարգ եղանակով, ուստի պիտի սպասել գալիք 2023 թ. հերթական ընտրություններին ու էդ ժամանակ էլ ժողովուրդը թող իր քվեարկությամբ որոշի` շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ:

«Ձիերի» մասով, երևի անհնար է ավելի դիպուկ ու այլաբանորեն արտահայտվել, քան դա արել է հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ, պատերազմական փառահեղ ճանապարհ անցած ռուս գեներալ Լեբեդը. «Да, коней на переправе не меняют, а ослов — можно и нужно менять» (18.10.1996):

Հերթական ընտրություններին սպասելու մասին պնդումը, թերևս, հիմնավորված կլիներ, եթե չունենայինք այն գերվտանգավոր իրականությունը, ինչ կա այսօր` անդունդի եզրին կանգնած երկիր ու դժոխքի միջով անցնող ժողովուրդ (բնորոշումը` Նիկոլ Փաշինյանի), կոլապսի ենթարկված առողջապահական համակարգ ու սոցիալ-տնտեսական մոտալուտ աղետ, հանրության զանգվածային հիասթափություն և իշխանության կողմից հրահրված բարոյահոգեբանական երկրաշարժ, մեր աչքի առաջ կազմաքանդվող պետական ինստիտուտներ և մեր հավաքական իմունիտետի ակնհայտ նահանջ, ու էս ամեն ինչի հանրագումարում` արդեն իրական պատերազմի ու արտաքին ագրեսիայի ռեալ վտանգ: Անգամ մեր պետականության գլխին կուտակվող սև ու մութ ամպեր:

Ուստի, առավել քան տրամաբանական է, որ «ձիերի» փոփոխությունը ոչ միայն ցանկալի է, այլ իրականում պարտադրված միակ հնարավոր լուծումը, որը թույլ կտա փորձել ձևը գտնել ու կանխել այն, ինչ մեզ սպասում է: Սա այն դեպքն է, երբ ժամանակը մեր դաշնակիցը չէ: Հակառակը` ժամանակը մեր ամենամեծ թշնամին է, քանի որ ուշացած ամեն մեկ օրը մեզ էլ ավելի է մոտեցնում, բժշկական բառերով ասած, անդառնալիության ճակատագրական կետին, որտեղից այն կողմ արդեն իրադարձությունները իրենք կթելադրեն դեպքերի հետագա ընթացքը` մեզ բոլորիս դնելով դիտորդի դերում, որտեղ այլևս ոչ մեկը օգտակար ոչինչ այլևս չի կարող անել` փրկելու Հայաստանը, փրկելու մեր ժողովրդին:

դիտվել է 519 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am