Պատահական այս իշխանության առաջին դեմքն ակնհայտորեն հեռու է նկարագրվածից... Աղվան Վարդանյան

ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՐՆ Է

Կարողանալ օբյեկտիվ գնահատել իրավիճակը, կանխատեսել հնարավոր զարգացումները. սրանք պետական-քաղաքական գործչի հատկանիշներ են: Մարդը կա՛մ ունի այս հատկանիշները, կա՛մ չունի:

Պատահական այս իշխանության առաջին դեմքն ակնհայտորեն հեռու է նկարագրվածից: Դեռ չխոսելով նրա` պետական գործչին անհարիր այլ դրսևորումներից:

Հիմա տեսեք, թե ներքաղաքական ներկա իրողությունները ինչպես է պատկերում նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ տարի առաջ, 2019թ. հուլիսի 30-ին ,,Голос Армении,, թերթին տված հարցազրույցում.

,,Կարծում եմ` ,,կոնսենսուս մինուս մեկ,,-ը, որպես գաղափար, ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ գործակցություն կապահովվի: Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ-մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն` ոչ միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացը անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը,,:

Ավելացնելու բան չկա: Եւ սա` բանտախցից: Գրեթե ճշգրիտ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:

Բայց նշված հատկանիշները դեռևս բավարար չեն իրական առաջնորդ լինելու համար: Թերևս ամենակարևորը ժամանակին, արագ որոշումներ կայացնելու ունակությունն է: Իսկ սա, իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ կողմն է: Տասնյակ ու տասնյակ նման որոշումների շղթա է նրա կենսագրությունը:

Քաղաքականության մեջ դերակատարման, առաջնորդության ձգտող երիտասարդ գործիչները պարտավոր են յուրացնել հիշյալ կանոնները: Այս առումով ևս նախագահ Քոչարյանի գործն ու փորձառությունը օրինակ է:

Նաև` ահա թե ինչու է օր առաջ նրա ազատության մեջ գտնվելը անհրաժեշտություն: Եւ այն քաղաքական դեմքերը, ովքեր չեն գիտակցում, չեն աշխատում նրա ազատության համար, նվազեցնում են դերակատար-առաջնորդ դառնալու իրենց հնարավորությունը:

Աղվան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1071 անգամ
Լրահոս
Էրդողանը գոհ է Նիկոլից Մուսուլման եղբայրներ՝ բռնաբարություն, դիակների պղծում և նորածինների այրում, Էրդողան, ամոթ քեզ Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am