Մեռելածին «հեղափոխության» հուղարկավորությունը

Շանտաժով ու կեղծ լոզունգներով իշխանության եկած «հեղափոխականների» տխրահռչակ էպոպեան մոտենում է ավարտին։

Մի՞թե այսքան շուտ։

Իրականում դեռ մի բան էլ ուշացած է։ Որովհետև ակնհայտ էր, որ Հայաստանում «հեղափոխություն» չի՛ եղել, և չէ՛ր էլ կարող լինել։ Առա՛նց գաղափարի, առա՛նց աշխարհայացքի, առա՛նց ծրագրերի, առա՛նց պայքարի, առա՛նց կենսագրության հեղափոխություն և հեղափոխականներ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանը խաբել, և խաբում է ո՛չ միայն ժողովրդին, այլ նաև իր՝ չկայացած «հեղափոխականներին»։

«Հեղափոխություն» կոչվածը մեռելածին մի երևույթ էր, որը պետք է Նիկոլ Փաշինյանին անսահման իշխանություն ապահովեր և «պրոլետարիատի» անունից դիկտատուրա սահմաներ։ Բայց չստացվեց։ Ի հեճուկս հեղափոխականների՝ երկրում կան օրենքներ, պետություն և իրավունք հարգող մարդիկ, ազգային արժեքներ, քաղաքական և իրավական համակարգ։ Բացի այդ, ընդդիմադիրներն առավել քան խոհեմ, պրոֆեսիոնալ ու համառ գտնվեցին, իսկ «հեղափոխականները»՝ առավել քան ապաշնորհ, ապիկար ու ագահ։

Նիկոլ Փաշինյանն իր անվանակոչած մեռելածին «հեղափոխությունը» չկարողացավ «վաճառել» դրսում, որովհետև ի տարբերություն ներսի՝ դրսում միամիտներ չկան։ Ոչ ոք չցանկացավ աջակից լինել ի սկզբանե անշունչ և անհասկանալի քաղաքական մի երևույթի, որը ոչ մեկին, ոչինչ չէր տալու՝ բացի գլխացավանքից։

Բայց Նիկոլը՝ Նիկոլ չէր լինի, եթե գործի չդներ իր դերասանական տաղանդը, մարդկանց մանիպուլացնելու վարպետությունը, և այն ներսում չվաճառեր։ Ու քանի դեռ գործը տաք էր, այդ մեռելածին ապրանքը, Նիկոլ Փաշինյանը «նաղդեց» սեփական ժողովրդի վրա՝ հայտարարելով, որ այն ժողովրդինն է, այսինքն ժողովրդական «հեղափոխություն» է։ Նույնիսկ դրա համար ավելի բարձր գին սահմանվեց՝ քան Արցախյան ազատամարտն էր։

Առուծախի խոշոր գործարքները կայացան 2018թ. հոկտեմբերյան և դեկտեմբերյան ընտրություններում։ Արդյունքում՝ ընտրողների մեկ երրորդի (3-ից 1-ը) ոգևորության ներքո, մեռելածին «հեղափոխությունը» և նրա տխուր հետևանքները փաթաթվեց ամբողջ հասարակության վզին։

Եթե Փաշինյանն ի սկզբանե անկեղծ լիներ, և ասեր, որ իր շարժման նպատակը սովորական իշխանափոխությունն էր, ապա «հեղափոխության» հուղարկավորության հարցի առաջ այսօր արդեն չէր կանգնի։

Կերոնավիրուսի համավարակի ստեղծած ճգնաժամն ընդամենը արագացրեց, ավելի ճիշտ՝ ակնառու դարձրեց «հեղափոխության» առաջնորդի և «հեղափոխականների» իշխանության սնանկությունն ու քաղաքական մերկությունը։ Օստապ Բենդերը նման իրավիճակում կասեր՝ «Հե՛տ քաշվենք պարոնայք, գրասենյակը մեռավ»։

Մեռելածին «հեղափոխությունը» և իր բերած խամաճիկների թատրոնն այլևս անտանելի է դառնում։ Սա փայլուն հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Առավել քան վստահ եմ, որ հասկանում է բոլորից էլ լավ։ Հետևաբար՝ հեռանալուց առաջ մի շատ կարևոր հարցի պատասխան պետք է գտնի. ե՞րբ և ի՞նչպես «հուղարկավորել այդ մեռելածին «հեղափոխությունը»»։ Այլապես, ինչպես ասել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնը՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

Նման վերջաբանի չհանգելու համար, հայկական մեռելածին «հեղափոխությունը» հեղինակների ձեռքով պետք է հուղարկավորվի, որքան շուտ, այնքան լավ։ Դա հնարավորություն կտա քաղաքական համախմբման միջոցով, նախ և առաջ երկիրը դուրս բերել ստեղծված դժոխային վիճակից։ Իսկ որոշ ժամանակ հետո էլ ունենալ նորմալ խորհրդարան և պրոֆեսիոնալ կառավարություն։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am