Այս հաշվարկի հիմքում ընկած են շանտաժի արդյունքում պետությանը նվիրաբերած փողերը. Արփինե Հովհաննիսյանը՝ Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման վերաբերյալ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախորդ շաբաթ խորհրդարանում քննարկված ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդմանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ «սա ոչ թրենդային, ոչ մոդայիկ, սակայն հանրային դիսկուրսի կարեւորագույն թեմաներից մեկն է, հատկապես հասկանալու այս իշխանությունների ինչին հավատալ, իսկ ինչին՝ ոչ»։

«Անցնող շաբաթ խորհրդարանը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդումը: Քանի որ խորհրդարանական քննարկումները այլևս ոչ մի գաղափարական շեշտադրում չունեն, և հասարակության մոտ էլ ոչ մի վստահություն չեն առաջացնում, գլխավոր դատախազության հաղորդման քննարկումը ընթացավ արդեն ավանդույթ դարձած պոպուլիստական ժանրի կանոններով, և ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք պետք է լուրջ մտահոգություն առաջացնեն յուրաքանչյուր հասարակությունում:

Մասնավորապես՝ հաղորդման մեջ ներկայացված տվյալներից կարելի է եզրահանգել, որ օրինակ 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցավորության աճ՝ 8.8%-ով կամ սպանության դեպքերը աճել են 34.3%-ով։

Բացի նրանից, որ նախորդ տարվա համեմատ գրեթե բոլոր կարևոր ցուցանիշները վատթարացել են, սակայն բուն տարեկան հաղորդումը, հենց գլխավոր դատախազի ելույթը այնքան բազմազան ու բազմապիսի հակասություններով են, որ օրեր են պետք դրանք վերծանելու համար: Դրանցից մի քանի ակնհայտը`

• Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ նշված է, որ դատախազության տեղեկություններով՝ 2019 թվականի ընթացքում ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 1984 միջնորդություն, որից 1802-ը բավարարվել է, այսինքն՝ ներկայացված միջնորդությունների 90.8%-ը։ Դատախազութան հաղորդման մեջ նշված է, որ 2019թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1092 միջնորդություն, որոնցից բավարարվել է 968-ը կամ 88.6%-ը։ Իհարկե, դատախազությունը ամեն կերպ ցանկանում է պատրանք ստեղծել, որ հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը:

• Ամեն ինչ հարթ չէր կարող լինել նաև նոր իշխանությունների ամենասիրած հանցակազմի` կաշառակերության դեպքում: Ըստ Դատախազության հաղորդման՝ կաշառքի հետ կապված գործերն առավելագույն հաշվարկներով 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324: Հիմա այս երկու հաղորդումներից, ո՞ րն է արժանահավատը մնում է միայն գուշակել։
Սակայն, ինչպես միշտ, ամենամեծ հակասություններն ի հայտ են գալիս, երբ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին: Սրա մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ, բայց այս թեմայով գլխավոր դատախազի ելույթը ավելի է խճճում վիճակը:

• Հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, որ պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ։ Հաղորդման մեջ հիշատակված է 1.4 մլրդ դրամ։ Ընդ որում, բանավոր ներկայացման ժամանակ 1.2 մլրդ դրամը ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ 2018 թվականի հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։

• Դատախազության կայքում տեղադրված հաղորդման մեջ (էջ 103) խոսվում է, որ քրեական գործերով, որոնց մեծ մասը կոռուպցիոն բնույթի, վերականգնվել է 12.4 մլրդ դրամ։ Իսկ նույն հաղորդման 152-րդ էջում նշված է, որ բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում վերականգնվել է շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ։ Ստացվում է, որ քրեական գործերով վերականգնվել է ավելի շատ գումար, քան քրեական գործերի,բավարարված հայցերի ու նախազգուշացումների արդյունքում միասին վերցված։

• Այս թվերը նշելիս, չի կարելի նաև մոռանալ նաև ԱԱԾ կողմից բարձրաձայնված թվերը, որի մասին ես նախկինում ևս հիշատակել էի ու այդպես էլ դրա արձագանքը չստացվեց,որևէ ձևաչափով: Այսպես ի պատասխան Analitik.am-ի հարցման` ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մարտ ՄԻԱՅՆ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 26 միլիարդ ՀՀ դրամ: Հիմա ի՞նչպես համադրել այս թվերը գլխավոր դատախազի կողմից բարձրաձայնված թվերի հետ:

Ընդհանրապես տպավորություն է, որ որքան այս երկրում պաշտոնյա կա, այդքան էլ կան թվեր՝ պետությանը պատճառված վնասի վերականգման մասին, մեկը ասում է 51 միլիարդ, մյուսը ասում է 48 միլիարդ, էն մյուսը 105 միլիոն դոլար ու այդպես շարունակ:

Սակայն այդ բոլոր թվերը կամ իրականության հետ աղերս չունեն, կամ այդ նույն պաշտոնյաների մեծ երևակայության արդյունքն են, քանի որ հաշվարկի հիմքում ընկած է ոչ թե քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասի հատուցումը, այլ շանտաժի արդյունքում պետությանը նվիրաբերած փողերը։ Ընդ որում զավեշտն այն է, որ անգամ այդ դեպքում, այդ թիվը չի ստացվում»,- գրել է նա ։

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Էդ ինձ ե՞ս խփում արա՛, ջարդեցիք ձեռներս.Փաշինյան պատասխան ես տալու. Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԱՄՔ-ի անդամին (video) Ձերբակալեք Արսեն Թորոսյանին.նա պատրաստվում է մի ամբողջ ազգ կոտորել.բողոք (video) «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը՝ պայթյունից հետո Ինձ մի հարց է հետաքրքրում․ ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են ի հայտ եկել Ալեն Սիմոնյանի մոտ․ Արփինե Հովհաննիսյան Ինչ մեղկ ես Նիկոլ. Արսեն ու Նիկոլ,Դուք հանցագործներ եք.Սոնա Աղեկյանին բռնի ձևով բերման ենթարկեցին (video) Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները. Գեղամ Պետրոսյան Ջնջի գրառումը պատիցդ, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես.ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյանը՝ Մանվել Տեր-Առաքելյանին (video) Լիբանանը սուտ լուրեր է տարածում, ռումբը օդանավից են ցած նետել Ինչպիսին է պայթյունից հետո առավոտյան Բեյրութը (տեսանյութ) Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Հիվանդանոց տեղափոխված 23-ամյա ուղևորուհին մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արտակարգ դեպք. 24-ամյա վարորդը՝ Mercedes-ով ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանական ավտոմեքենաների ջարդի հեղինակ Բեյրութում որոտացած հզոր պայթյունից զոհվել է Դելիա Փափազյանը. arevelk.am Կորոնավիրուսից ամեն օր մեծ թվով մահեր են գրանցվում, մարդիկ չեն կարողանում պոլիկլինիկայում թեստավորում անցնել, և պետությունը սա ահազանգ չի համարում. Էլինար Վարդանյան Հրապարակվել է ԱԹՍ-ից արված տեսանյութ` Բեյրութից Զանգ ընկերոջը՝ ինչպես խլել ուրիշի սեփականությունը Քանյե Ուեսթը չի ընդգրկվել ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ Նյու Ջերսի նահանգի ընտրացուցակում. որն է պատճառը Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք «Ավագ եղբայրները սսկվել են»` ասում է Բատկան, Մոսկվան էլ «թատերական բեմականացում» է որակում ռուսների ձերբակալությունը Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Բեյրութում որոտացած պայթյունից տուժած Բուրջ Համմուտի հայահոծ թաղամասեր է այցելել Ուր էիր Աստված... խելք բաժանելիս Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub