Թափառական շները իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, իսկ քաղաքապետարանը քնած է

Օրեր առաջ Հանրապետությունը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած դեպքից, երբ թափառական շները հարձակվել էին մանկահասակ աղջկա վրա, գզել նրան և մարմնական մնասվածքներ պատճառել: Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն վերջինս տևական ժամանակ մնալու է բժիշկների, իսկ հետո արդեն՝ հոգեբանների հսկողության տակ:

Արդեն մի քանի օր է` Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի բնակիչներից, որ թափառող շները իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների համար: «Այնպես չէ, որ մենք կենդանասեր չենք,- ասում էին Չարենցի փողոցի բնակիչները,- և այս հարցը բարձրաձայնում ենք ոչ թե նրա համար, որ գան ու շներին սպանեն, այլ պարզապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հետևություններ անի, և այս խնդիրը լուծեն: Գյումրիի հայտնի դեպքը մեր աչքի առջև ունենալով, ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս և տուն վերադառնելիս ահը սրտներումս է, որ թափառող շների «փայ» չդառնան: Տևական ժամանակ է` շներն անգամ հանգիստ մտնում են տներ, իրենց հաչոցներով ու կռիվներով խաթարում բնակիչների անդորրը, իսկ Չարենցի փողոցում վարորդների համար նաև վթարային իրավիճակներ են ստեղծում՝ շատ դեպքերում հայտնվելով ավտոմեքենաների առջև:

Այս խնդիրի մասին բազմիցս ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ մի օգուտ:

Մեր քաղաքային իշխանությունները մի հետաքրքիր հատկություն ունեն. մինչև դանակը ոսկորին չի հասնում, տեղից չեն շարժվում: Այսինքն, պարտադիր պետք է թափառող շների պատճառով ողբերգական դեպք լինի՞, աղմուկ բարձրանա՞, որ վերջապես իրական քայլեր կատարվեն այս ուղղությամբ: Մանավանդ, որ բյուջեով մեծ գումարներ են ամեն տարի հատկացվում՝ թափառող շներին որսալու և նրանց ստերիլիզացնելու համար: Իմիջայլոց, թափառող շները մարդկանց վրա հարձակվելիս կուսակցական պատկանելիությունը, քաղաքական հայացքները հաշվի չեն առնում: Ու երբ այս նույն շներից մի օր տուժեն նաև քաղաքապետարանի պաշտոնյաները, նոր իրենց մաշկի վրա կզգան այն ամենը, ինչ ամեն օր զգում են ոչ միայն Չարենցի, այլ նաև՝ Երևանի բազմաթիվ այլ փողոցների բնակիչներ»:

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am