Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը

Հունիսի 6–ի դրությամբ կորոնավիրուսից ուղղակի կամ անուղղակի մահերի դեպքերը հասել է 259–ի։ Սրա ուղղակի պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը, ով սկզբում քամահրանքով էր վերաբերվում կորոնավիրուսային խնդրին, իսկ հետագայում անարդյունավետ գործեց ու բերեց հիմիկվա վիճակին։

Փաշինյանն իր վերջին ճեպազրույցում խոստովանեց, որ արձանագրվել է մահվան դեպք, որի պատճառը եղել է այն, որ առողջապահական համակարգը ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ճիշտ ժամանակին բուժօգնություն տրամադրել քաղաքացուն։

Նա նաև ասաց, որ ունեցել ենք մահվան 2 դեպք, երբ հիվանդների համար տեղ չի եղել վերակենդանացման բաժանմունքում։

Դա նշանակում է, որ կոնկրետ այդ քաղաքացիներին սպանել է Հայաստանի իշխանությունը։

Իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ էր կորոնավիրուսի 1–ին դեպքն ի հայտ գալուց հետո քայլեր ձեռնարկել վարակի տարածման մասշտաբները վերահսկելի դարձնելու, առողջապահական համակարգի կոլապս թույլ չտալու և մեր երկրի առողջապահական հնարավորությունները մեծացնելու համար։ Չի՛ արվել։ Բայց չէ՞ որ արդեն աշխարհի փորձը կար և կարելի էր օգտվել այդ փորձից։

Բուժօգնության չտրամադրման պատճառով վրա հասած մահերը նշանակում են, որ մենք գնում ենք Իտալիայի տարբերակով։ Անտեսվեցին բոլոր զգուշացումները, չընդունվեցին գրեթե բոլոր առաջարկները, շարունակվեց հանրության պառակտումը՝ մոբիլիզացիայի փոխարեն։

Առանց գույները խտացնելու կարող ենք ասել, որ մեզանում գործում է գլխակեր իշխանություն, որը հանցավոր անգործության ու ոչ կոմպետենտ քաղաքականության արդյունքում մարդկանց թողնում է առանց բուժօգնության ու դառնում մահվան պատճառ։

Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ բնակչությանն անպաշտպան թողնես թշնամու արկերի ու հրթիռների դեմ՝ հայտարարելով, որ չունես անհրաժեշտ քանակի ու որակի հակաօդային պաշտպանության համակարգ և թող ամեն մեկը փորձի խուսափել ռմբահարվելուց, որպեսզի պետության վրա մեծ ծանրաբեռնվածություն չընկնի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից։

դիտվել է 3482 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am