«Նոր Զովք»-ը խախտել է պարետի որոշման պահանջները
Դիտել նաև
Գենիալնի задумкан, մարդկանց վագներով վախեցնել, կամ ժողովուրդ հասեք, նախնիները մեզ մորթում են` չաշխատեց
«Ղարաբաղ Տելեկոմը» մենաշնորհ է ստացել, որում մասնաբաժին ունեն Արայիկ Հարությունյանը եւ Տիգրան Ավինյանը. Մետաքս Հակոբյան
Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է
Վերադասավորումներ. մինչև սեպտեմբեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա
ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182,3 հոդվածով