Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. BMW X6-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, 40-ամյա Արթուր Ս.-ն իր վարած BMW X6 մակնիշի 36 TA 698 համարանիշի ավտոմեքենայով, նշված ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր սահել ձորը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am