Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. Վարչապետ
«Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում», - պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
«Մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, և տեղեկատվությունը ստացվել է ուշացումով և ռեակցիան էլ եղել է ուշացումով և դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի մահ»,- ասաց վարչապետը: