«Զզվելի է, երբ տիկին Մակունցը կրկին հայտարարություններ է անում ժողովրդի անունից»

Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով բազմիցս աչքի է ընկել իր տարատեսակ անտրամաբանական եւ դեմագոգիկ հայտարարություններով, եւս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթին՝ իր` անգլերենի ուսուցչուհու պարտքը կատարելով Փաշինյան Նիկոլից առաջ, ով նրա նմանին բերել է ԱԺ:

Հետաքրքիր է, սրտաճմլիկ գրառումից առաջ, ըստ որի` իրենց հիվանդ առաջնորդը եւ նրա թիմը պատերազմ է մղում կորոնավիրուսի դեմ, տիկին Մակունցն ինչո՞ւ չի անդրադառնում այն խայտառակ բացթողումներին, սխալներին եւ կորոնավիրուսի պահով Փաշինյանի ու առողջապահության նախարարի խայտառակ եւ տգետ հայտարարություններին, ինչի արդյունքում էլ այս աղետն ահագնացող տեմպերով տարածվում է երկրում... Ու հիմա պարզվում է` մարդիկ պետք է լռեն, քանի որ իշխանության եկած իրենց նման անգրագետները իբրեւ թե պատերազմում են կորոնավիրուսի դեմ...

Զզվելի է, երբ տիկին Մակունցը կրկին հայտարարություններ է անում ժողովրդի անունից... Լավ կլինի` տիկինը, որն իր հարազատ խմբակցությունը չի կարող վերահսկել քվեարկությունների ժամանակ եւ խայտառակվում է, երբ իրենց իսկ առաջարկած օրինագծերը չեն ընդունվում քայլիստների քվեարկությանը բացակա լինելու կամ չքվեարկելու պատճառով, ժողովրդի անունից քիչ խոսի... Մի ֆրակցիա ղեկավարել չի կարող, բոլորիս անունից է խոսում...

Տիկին Մակունցը ինչ-որ ակնարկներ է տալիս, որ իրենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված չեն, ապարանքներ չունեն, չեն կեղեքում, բիզնեսներ չեն խլում եւ այլն... Ինչպես կասեր դասականը՝ «Իյաաա, իրո՞ք»... Նախ, լավ կլինի 2 տարուց ավել իշխանությունն իրենց ձեռքում պահող քայլիստները մի ապացույց ներկայացնեն...

Տիկին Մակունցին տեղեկացնեմ, որ այս երկու տարվա մեջ իրենց իշխանության որոշ ներկայացուցիչներ իր վերը նշած արատավոր երեւույթները շատ լավ սովորել են եւ տարրական բոմժից վերածվել են "քիփիլիկ" օլիգարխների... Կարող եմ բազմաթիվ քայլիստների անուններ տալ, որոնք այս երկու տարվա մեջ շքեղ տներ, մեքենաներ են գնել եւ բազմաթիվ բիզնեսներ հիմնել... Հետաքրքիր է, իրենց պապերի եւ հայրերի հետ գցած փողերով են ստեղծել, երբ որոշների պարագայում գիտեմ նրանց բոմժ անցյալը... Ինչպե՞ս այս երկու տարվա մեջ այդպես հարստացան... Տիկին Մակունցի եւ մյուս քայլիստ պատուհասների հիստերիկ ռեակցիան Ծառուկյանի հայտարարությանը պայմանավորված է վախերով, որ կարող են կորցնել իշխանությունը եւ այդ իշխանության շնորհիվ ձեռք բերված պաշտոնները, ազդեցությունը եւ ամենակարեւորը՝ հարստությունը»:

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am