2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում այլ հիվանդություններից մահացության դեպքերը ավելի քիչ են․ պատճառը կորոնավիրուսն է. Նիկոլ Փաշինյան

«2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քանի 2019 թվականի հունիսի մեկի դրությամբ, էականորեն ցածր է այս տարի մահացության թիվը և դա ունի հետաքրքիր պատճառ:  Անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ 2213, գրեթե 100 մարդով ավելի պակաս, ինչը տրամաբանական չէ: Սրա բացատրությունը հետևյալն է՝այս տարվա առաջին վեց ամսվա մեջ քաղցկեղից մահացողների պոտենցիալ մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառը, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ կորոնավիրուսը չլիներ, կորոնավիորսուվ հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից՝ մինչև 2020 թվականի հունիսի մեկը»,-  ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույնն էլ շնչառական օրգանների հիվանդություններն են: Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ: Այսինքն՝ մոտ 400-ով ավելի պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից: Պատճառն էլի նույնն է, կորոնավիրուսը թույլ չի տվել, որ այդ հիվանդությունից մահանա, ինքն է դարձել մահվան պատճառ: Դուք պատկերացնո՞ւմ եք 400-ով ավելի պակաս դեպք և ավելին, քանի որ այս հիվանդութուն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժօգնություն ստացել, ավելի շուտ է հոսպիտալացվել, մի մասը բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ այդ հիվանդության վիճակն ավելի լավացել է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այլ հիվանդությունների պատճառով մահերն էլ են ավելի պակաս: Այսինքն, հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am