«Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձեւով ինձ հետ վարվեին». թիվ 114 հիմնական դպրոցի տնօրեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։ Փոքրիկ ուրախության այդ տեսանյութը, «հակահամաճարակային կանոնների խախտման» շրջանակում, հայտնվել է վարչապետի էջում, դարձել քննարկման առարկա, եւ կրթության նախարարությունից որոշել են, որ թույլ տված «հանցանքի» համար Ռուզաննա Կոստանյանը պետք է ազատման դիմում գրի։


«Ինձ հանրակրթության վարչության պետն է զանգահարել, հարցրել՝ եղե՞լ է նման դեպք, թե՞ չէ, ես ասել եմ՝ այո, որն ինքնաբուխ է եղել։ Մենք այդ օրն ունեցել ենք 6 հատ 12-րդ դասարան, բոլորը եկել են՝ առանց ծնողների, ու այդ մի դասարանը, որը, անկեղծ եմ ասում, չնախատեսված էր, քանզի, եթե նախատեսված լիներ, բոլորի համար կլիներ, եւ այդ մի դասարանի աշակերտները ներս մտան երաժշտությամբ, ինձ բերեցին մեջտեղ, եւ 1-2 րոպե է երեւի տեւել՝ պարեցի, հետո 2-3 նախադասությամբ ասացի՝ իմ շատ սիրելի աշակերտներ, որեւէ բան չի պատահել, ոչինչ, որ վերջին զանգ չեք ունենա, կարեւորը՝ դուք առողջ եղեք, մեր ժողովուրդը մեծ փորձություններ է անցկացրել, սա էլ կանցկացնենք։ Ու խնդրեցի, որ դուրս գան, երկուական մոտենան, ատեստատները ստորագրեն, ստանան ու գնան։ Այդպես էլ եղավ»,-մեզ հետ զրույցում հուզված պատմեց տիկին Կոստանյանը, որը 1997 թվականից ղեկավարում է թիվ 114 դպրոցը։ Ի դեպ, սա մայրաքաղաքի ամենալավ դպրոցներից է՝ ամենաշատ աշակերտներ ունեցող, ամենալավ նորոգված, եւ ցանկացած մեկի համար այս դպրոցի տնօրենի պաշտոնը երանելի պաշտոն է։

– Տեսանյութում երեւում է, որ կարծես խնջույք է տեղի ունենում Ձեր սենյակում, սեղան էր գցված, խմիչք կար։

– Իրենք բերեցին խմորեղեն, ծաղիկներով ներս մտան եւ մի բլյուդով միրգ դրեցին սեղանին։ Հետո արդեն, երբ իրենք դուրս եկան, ես դասղեկին ասացի՝ խնդրում եմ, երեխաներին պահեք, թող իրենք օգտվեն։ Մենք չենք նախապատրաստել ոչ մի բան, հավատացեք, խնդրում եմ, անակնկալ է եղել, այդ րոպեին ես նույնիսկ չէի պատկերացնի, թե ինչ կարող եմ անել, չէի կարող ասել՝ դուրս եկեք։

– Փաստորեն, Ձեր աշակերտների արած հաճելի անակնկալը հակառակ էֆեկտն ունեցավ՝ Ձեզ համար գլխացավանք դարձավ։

– Այո։ Իսկ ի՞նչ կարող էր անել նորմալ մանկավարժը, նորմալ տնօրենը, երբ երկուսուկես-երեք ամիս երեխաները դպրոց չէին մտել, դա իրենց վերջին օրն էր, եկել էին ատեստատ ստանային ու էդ ձեւով ներս մտան, ի՞նչ կարող էր անել ցանկացած մարդ։

– Իսկ Դուք ի՞նչ եք անելու, տիկին Կոստանյան, Ձեզ հորդորել են ազատման դիմում գրել, կգնա՞ք ընդառաջ այդ հորդորին։

– Ես առայժմ չեմ կողմնորոշվում, նախ մտածում եմ, որ շատ դպրոցներում է եղել նման բան, եւ նկատողություն են ստացել այդ տնօրենները, ու հիմա ինչո՞ւ իմ հարցն էսպես պիտի լուծվի։ Ես ուղղակի անարդար վերաբերմունք եմ իմ նկատմամբ զգում, ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձեւով ինձ հետ վարվեին։

– Դուք որեւէ կուսակցական պատկանելություն ունեցե՞լ եք երբեւէ։

– Ոչ, երբեւէ որեւէ կուսակցության չեմ պատկանել, երբեւէ։ Եղել է, որ հանձնաժողովներում եղել եմ, առաջարկել են՝ լիցենզավորված ենք եղել, բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին այդ ժամանակ ընդգրկում էին։

– ՀՀԿ-ի կողմի՞ց եք ընդգրկվել հանձնաժողովներում։

– Ես հանձնաժողովում եղել եմ մեկ անգամ՝ ԲՀԿ-ի կողմից, մեկ անգամ՝ ՀՀՇ-ի կողմից, մեկ անգամ՝ Հանրապետականի կողմից, ինքս կուսակցական չեմ եղել, եւ ամբողջ կոլեկտիվից եւ այդքան ծնողական համայնք ունեմ, մեկ հոգի չի կարող կանգնել ասել, որ ես երբեւէ, որեւէ անգամ ուղղորդել եմ որեւէ մեկին ընտրության հարցում։ Ես ուղղակի կատարել եմ ինձ վրա դրված պարտականությունը։

– Կարո՞ղ է Ձեզ դիտարկում են որպես «նախկին», եւ հիմա սա հարմար առիթ է Ձեզնից ազատվելու։

– Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ ես ակտիվ կուսակցական չեմ, ես իմ բնույթով մայր եմ, կին եմ, տատիկ եմ, ես դրա ժամանակն էլ չեմ ունեցել, երբեւէ որեւէ տեղ ինձ չեք տեսնի ակտիվ կուսակցական գործունեություն ծավալելիս, եւ եթե ես կուսակցական գործունեություն մեկ անգամ ծավալած լինեի, որեւէ ուսուցչի հետ գոնե խոսացած կլինեի՞, որ սրան ձայն կտաք կամ նրան ձայն կտաք։ Մեր դպրոցը կուսակցականացված չի եղել, կուսակցականացված որեւէ մանկավարժ չեմ ունեցել երբեւէ, որովհետեւ ես՝ ինքս, կուսակցականացված չեմ եղել։

– Դուք հանրակրթության վարչության պետին ի՞նչ պատասխան եք տվել, եւ որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը։

– Ես զարմացած ասացի՝ վա՜յ, բայց ի՞նչ եմ արել, որ պիտի դիմում գրեմ»։

դիտվել է 978 անգամ
Լրահոս
Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am