Թշնամին սպանում է, ավերածություններ է գործում, մարդկային կյանքեր խլում. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է․

«Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան

Ցանկացած երևույթ սովորաբար անցնում է զարգացման հինգ փուլ` ծագում, պրոգրեսիվ զարգացում, ստագնացիա /լճացում/, ռեգրեսիվ զարգացում և անկում: Մի քանի օր է` ստանալով պարբերական տրամվատիկ շոկեր հետևում եմ իմքայլական տղաների և աղջիների մտքի արտանետումներին` ջանալով գեթ մի փոքր ադեկվատություն գտնել նրանց ասածներում… բայց ավաղ…

Զարգացման փուլերից բաց թողելով հատկապես պրոգրեսիվ զարգացման ընթացքը, նրանք կանգ են առել ու լճացել… Անգամ «հեղափոխությունն» է թևակոխել ռեգրեսիվ զարգացման ու անկման փուլ, բայց սրանք ստագնացիայի վրա կանգ են առել, ու նմանատիպ տեքստեր է, որ տաևրածում են:
Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:
Դուք բարոյականությունից խոսելու իրավունք չունեք` դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, դուք կոտրել եք բոլոր տաբուները, որոնք նախամարդուն մարդ դարձրին, որոնք նախապետությունը ու նախահասարկությունը դարձրին ժամանակակից հասարակություն: Դուք մարդկանց նկարներ եք տարածում` անամոթաբար, առանց որևէ բան հաշվի առնելու, դուք մարդկանց անվան հետ եք խաղում առանց վայրկյան անգամ մտածելու: ՈՒՐԵՄՆ ԼՌԵՔ ՈՒ «ՎԱՅԵԼԵՔ»
Դուք միասնականությունից խոսելու իրավունք չունեք` առաջինը դուք եք բաժանել, բևեռացրել, ատելություն շնչող ու տարածող խմբեր գեներացրել, քաղաքական դաշտը դարձրել մարտի դաշտ, որտեղ ով ձեզ չի ընտրել կամ տեսել է ձեր քաղաքական անկարողությունը դավաճան է, ծախված ու էլի նման զզվելի բաներ: Էդ հիմա ի՞նչու եք որոշել հիշել դժվար պահին միավորվելու մասին:
Դուք քաղաքական դաշտ ախտահարելու ու քաղաքական համակարգի որակի մասին խոսելու իրավունք չունեք, դուք առհասարակ ոչնչացրել են նորմալ քաղաքական բանավեճը: Ձերը` սև լենտերը, վնգստալը, լափամանն է:
Դուք վստահությունից մի խոսեք: Դուք այնքան եք ստել, այնքան արժեքների վրայով եք անցել, դուք անգամ Արցախի հերոսի կեղծ պապ օպերացիա եք բեմադրել, որ հիմա նեղվել, թե բա չեն հավատում, որ «առաջնորդը» հիվանդ է իրավունք չունեք: Ուղղակի չունեք:
Դուք կոռուպցիայի դեմ պայքարից խոսելու իրավունք չունեք: Հօդս ցնդեց այն միֆը, որ դուք չնայած անգրագետ եք, բայց ազնիվ անգրագետ եք: Պարզվեց՝ դուք նաև ազնիվ չեք: Ձեր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալները այլևս այնքան շատ են, որ ես մտածում եմ, լավ էլ արեցիք էն ձեր սիրած ապօրինի բռնագանձման օրենքը ընդունեցիք: Ինչպես մնացած բոլոր դեպքերում` ձեր արածը ձեր դեմ է աշխատելու: Ու մի բան էլ` դուք ազնիվ անգրագետի համբավ ունեիք, քանզի ուղղակի մինչ այդ պահը ոչ մի շանս չէիք ստացել որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու:
Մի բողոքեք կորոնավիրուսի պայմաններում ձեզ քննադատողներից, եթե դա պատերազմ է, ապա մենք պատերազմը առաջնորդող հմուտ ղեկավարի փոխարեն ունենք մեկը, ով պատերազմի դաշտում սահմանները ամրացնելու փոխարեն, հանել է բոլոր սահմանակետերը, բացել տվել բոլոր դարպասները, թշնամուն թողել ներս, ու հիմա` երբ թշնամին սպանում է, ավերածություններ է գործում, մարդկային կյանքեր խլում, առաջնորդ կոչեցյալը գոռգռում է սահմանակետում կանգնած զինվորների վրա, թե բա ինչի լքեցիք անցակետը կամ բացեցիք դարպասները, վիրաավորում է մարդկանց՝ թե բա անգրագետ եք, գերմանացի ու չինացի չեք, դե լավ ոչինչ, տարիքով մեծ եք՝ քաղցկեղ եք մեկա մահանալու էիք, կորոնավիրուսից եղավ և այլ նման անհեթեթություններ: Մեկը չկա ասի, որ ժողովրդից բողոքում եք, գոնե մտքում ձեզ հարցրել եք, դուք Գերմանիայի, Չինաստանի կամ լավ հեռուն չգնամ` Վրաստանի կառավարությունների չափ, կամ կեսի չափ մի բան ար՞ել եք: Հետևաբար` պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են: Սեփական ԱՆԹԱՔՈՒՅՑ անգրագիտությունից չամաչողներին, այո, հեռացնում են: Հակառակը մտածողները կամ դավաճան են կամ պատեհապաշտ կամ իմքայլական:


Հետևելով Գ.Ծառուկյանի երեկվա մտահոգություններին ի պատասխան հնչած մանկապատանեկան արտասանությունների մակարդակին ու հակադարձման տեխնիկային ասեմ` Նիկոլն էլ նախկինը չի, կորցրել է հոտառությունը, սրությունը, կրեատիվությունը: Էդքան անիմաստ տեքստեր երկնելու համար ավելի լավ է արհեստական սարք պահել:
Սրանք Զ. Օրուել կարդացած չլինելով, օրուելյան նորալեզվի ու մյուս կանոնների մարմնավորումն են: Ուրեմն ըստ նրանց Չտրամաբանության`
Նախկին է համարվում այն անձը, ով համարձակվում է քննադատել արևաշող իշխանությանը, չտեսնել Փաշինյան Նիկոլի վսեմությունը, իմաստությունը, հավասարակշռվածությունը, խոսել իշխանության փոփոխության հարցից, խոսել երկրի վատ վիճակից, մարդականց վատ ապրելուց ու առհասարակ` ԽՈՍԵԼ:

Նախկին չի համարվում այն անձը` ով թեև նախորդ երեք նախագահների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի թալանել է կողոպտել է, հարստացել է, հանցանքներ է արել, սական ՆԵՐԿԱ էնտուզիազմով սիրում է Նիկոլին, ծառայում նրան, հարմարավետ տեղավորվում…. կառավարական, պատգամավորական ու այլ բազմոցների:

Հ.Գ. Նա, ով չի կարողանում իրեն կառավարել չի կարող կառավարել այլ մարդկանց ու երկիր: Ես չեմ ասել, ամենատարբեր ժամակների մտածողներ են ասել` աչքի առաջ ունենալով կենդանի օրինակներ: Երկրի շնչառությունը ժամ առ ժամ է ծանրանում, արհեստական սարքի կարիք չունենալու համար արագ գործել է պետք»։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում Ալենը որոշել է գերազանցել Նիկոլին. գինը սահմանված է. Հովհաննես Իշխանյան (video) ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am