Ով ինչքան է մուծվել «այո»-ի քարոզարշավին

Հրապարակ օրաթերթը գրում է. 

Փետրվարի 25-ին «Այո» շտաբը դրամահավաք կազմակերպեց «Դվին» հյուրանոցում եւ 205 միլիոն դրամ գումար հավաքեց՝ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզարշավի համար։ Հետագայում պարզվեց, որ օրենքից անտեղյակ են եղել, իսկ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է, որ «այո» կամ «ոչ» քարոզչության մեկական հիմնադրամ կարող է ստեղծվել, եւ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Ուստի հետագայում հայտարարեցին, որ հանգանակությունը ոչ թե հանրաքվեի համար է իրականացվել, այլ «Քաղպայմանագիր» կուսակցության կարիքների, եւ Նիկոլ Փաշինյանը հընթացս փոխեց նպատակադրումը, թե «նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «Այո» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։


Ինչեւէ, հանգանակությունը կատարվեց, քարոզարշավը սկսվեց, սակայն մարտի 16-ից հայտարարվեց արտակարգ դրություն, եւ հանրաքվեի քարոզարշավը կիսատ մնաց։ Մենք հետաքրքրվեցինք ԿԸՀ-ից, թե ով ինչքան գումար է տրամադրել քարոզչական հիմնադրամներին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ից ուղարկեցին հանգանակությունների ցուցակները։ Եվ այսպես․ «Այո»-ի քարոզչական հիմնադրամին, ըստ ԿԸՀ տրամադրած ցուցակների, գումար են տրամադրել 344 ֆիզիկական անձ եւ մեկ իրավաբանական անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Ֆիզիկական անձինք տրամադրել են, ընդհանուր հաշվով, 68 միլիոն 650 հազար դրամ, իսկ ՔՊ-ն՝ 3 մլն 871 հազար 202 դրամ։ «Ոչ»-ի շտաբի հանգանակությունների ընդհանուր գումարը կազմում 3 մլն 561 հազար դրամ, հանգանակողների քանակը 16 ֆիզիկական անձ է։ Մենք ուսումնասիրեցինք «Այո»-ին հանգանակություն տրամադրողների ցանկը։ Այստեղ, իհարկե, մեծ թվով անծանոթ անուններ կան, որոնց հետեւում, բնականաբար, տարբեր օլիգարխներ ու գործարարներ են կանգնած, որոնք գիտեն՝ եթե «չմուծվեն» իշխող կուսակցությանը, պրոբլեմներ կունենան։ Դա չգրված օրենք է եւ միշտ անխախտ է գործում, ինչի վկայությունն են մինչ իշխանություն ձեռք բերելու շրջանում «Ելք»-ի հանգանակությունների չնչին գումարները եւ ներկայիս 205 միլիոն դրամը։ Բայց այս ցուցակում ծանոթ անուններն էլ քիչ չեն։

Մենք նկատեցինք, որ մեծ թվով ՔՊ-ականներ, պատգամավորներ, պաշտոնյաներ մասնակցել են հանգանակությանը․ նրանց մի շոշափելի մասը ստանդարտ թիվ է տրամադրել՝ 500 հազար դրամ, ինչը եւս որոշակի ձեռագրի վկայություն է։ Նրանց թվում են Թագուհի Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վարազդատ Կարապետյանը, Արփի Դավոյանը, Սեդրակ Թեւոնյանը, Մարիա Կարապետյանը եւ այլք։ Պարգեւավճարի համար կռիվ տվող այս մարդկանց կողմից այդքան գումար տրամադրելու հանգամանքն ինքնին կասկածելի է։ Հանգանակություն տրամադրողների թվում են որոշ մարզպետներ ու նախարարներ․ Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Գարիկ Սարգսյանը 500 հազար են տրամադրել, Արայիկ Հարությունյանը՝ 150 հազար, Հակոբ Արշակյանը՝ 50 հազար դրամ։ Իսկ Վայոց ձորի նախկին մարզպետն ու իր հայրը 500 հազարական դրամ են տրամադրել։ Նույնքան գումար տրամադրել են նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն ու նրա հայրը։

Գումարներ են տրամադրել ազգային փոքրամասնությունների քվոտայով խորհրդարան անցած անձինք՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Ալեքսեյ Սանդիկովը, բոլորը՝ 200 հազարական դրամ։ Ակնհայտ է, որ ինչ-որ կերպ կառավարվել է այս գործընթացը։

Այս ցանկում անգամ դերասան Հովհաննես Ազոյանի անունը կա՝ 15 հազար դրամ, արդեն պաշտոնաթող փոխնախարար Գեմաֆին Գասպարյանինը՝ 300 հազար դրամ, եւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանինը՝ 200 հազար։ Սփյուռքի գծով հանձնակատար Զարեհ Սինանյանը 100 հազար դրամ է տրամադրել «Այո»-ի քարոզչությանը։

Մեզ ասացին, որ այս գումարները, որոնք հիմնադրամները չեն հասցրել ծախսել քարոզչության առաջին փուլում, եթե մեկ ամսվա ընթացքում չուղղվեն բարեգործական նպատակների համար, գնալու են պետբյուջե։ Բայց վստահ ենք, որ իշխող կուսակցությունը նման բան թույլ չի տա՝ մինչեւ վերջին լուման կծախսի այդ փողերը՝ գոնե Աննա Հակոբյանի հիմնադրամներին կուղղի։

դիտվել է 606 անգամ
Լրահոս
Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am