Վերաքննիչն արդարացրել է 2008-ի իրադարձությունների գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է․

«ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին:

2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։


Դատավճիռը Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ այս բնույթի գործերով դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործով 2008թ. մեղադրական դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ:

«Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործում առկա հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել Ի. Մալխասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և ճանաչել վերջինիս անմեղությունն իրեն մեղսագրված արարքներում:

ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, երեկ կայացրած իր որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է այն»:

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am