Փաշինյանը փորձել է ստորացնել Անանյանին
Հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկյացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ պատճառը Արարատյան մաքսատանն արված լուսանկարներ են, որտեղ խախտվել էին հակահամաճարակային կանոնները։ Դեպքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ազատել մաքսատան պետին, իսկ Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան հեռացնել ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին:
hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ նույն օրը Դավիթ Անանյանը անհարմար իրավիճակում է հայտնվել. մինչ ազատման դիմում գրելը նա գնացել է կառավարություն, որտեղ ոստիկանները նրան ներս չեն թողել, ասել են, որ իրենց հրահանգված է Անանյանին ներս չթողնել:
Վերադառնալով աշխատավայր՝ Անանյանն ազատման դիմում է գրել, հասկանալով, որ Փաշինյանը իրեն ստորացնում է: