«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում

երջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում է համաճարակին հաղթահարելու նպատակով սահմանված կանոնների խախտմանը վերաբերող պատկերներ: Դրանք վարչապետի կողմից հայտարարված «Հանրային վերահսկողության» ֆլեշմոբի շրջանակներում արձանագրվում և վարչապետին են տրամադրվում քաղաքացիների միջոցով: Անկախ նրանից թե ինչ նպատակի է ծառայում իրականացվող պրոցեսը և որքան արդար ու կարևոր է հետապնդած նպատակը լուրջ կասկած կա այն մասին, որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:


Իհարկե հանրային վայրերում լուսանկարում կամ նկարահանում իրականացնելն օրենքով արգելված չէ, սակայն իրավիճակը փոխվում է եթե դա կատարվում է «հսկում» իրականացնելու նպատակով, որի հետ կապված օրենքները կարգավորում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու դրա հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը»:

Նույն ուղեցույցի համաձայն «Տեսահսկման համակարգը տարածքի, միջոցառման, գործունեության կամ անձի տեսա/ձայնահսկումն է էլեկտրոնային սարքավորման միջոցով»: Քաղաքացիների կողմից լուսանկարումը կամ պատկերահանումն իրականացվում է բջջային հեռախոսի միջոցով ինչը համարվում է է «էլեկտրոնային սարքավորում»: Միևնույն ժամանակ վարչապետի կողմից պրոցեսին տրվել է «վերահսկողության» ձևակերպումը: Հիմք ընդունելով ուղեցույցում տեղ գտած բացատրությունն ու նաև վարչապետի ձևակերպումն այն ինչը, որ իրականացվում է քաղաքացիների կողմից համարվում է «Տեսահսկում» և ենթակա է այդ կապակցությամբ օրենքին և ուղեցույցին:

Ըստ վերը հիշատակված օրենքի և համապատասխան ուղեցույցի արձանագրված պատկերը կարող է անձնական տվյալ համարվել եթե «հնարավոր է նույնականացնել տեսագրության մեջ երևացող անձի դեմքը (ուղղակի նույնականացում) կամ անհնար է նույնականացնել անձի դիմային առանձնահատկությունները, բայց տեսանկարահանված անձի ֆիզիկական կամ վարքագծային առանձնահատկություններն այլ տվյալի հետ համեմատելով՝ հնարավոր է նույնականացնել անձին (անուղղակի նույնականացում)»: Հետևելով վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատկերներին կարելի է հաստատել, որ դրանց խոշոր մասը տեղավորվում է հիշյալ բացատրության շրջանակներում և համարվում է անձնական տվյալ, ինչը նշանակում է դրանց մշակման ու հրապարակման կարգը նույնպես պիտի տեղավորվի հիշյալ օրենքի և ուղեցույցի շրջագծում:

Նույն օրենքը տեսահսկման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքում, երբ «այլ եղանակներով անհնար է հասնել հետապնդվող նպատակին կամ պահանջվում է անհամաչափ ջանքեր»։ Հարց է ծագում, թե արդյո՞ք կառավարությունը սպառել է ժողովրդին կարգի հրավիրելու իր բոլոր հնարավորությունները:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուրն ունի իր անձնական տվյալների մշակման մասին տեղեկություն ստանալու իրավունք: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի ստանալ տեղեկություն իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի և նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի և տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակը, որոնց կարող է փոխանցվել իր տեսագրությունը։

Նույն կապակցությամբ «Տեսահսկման ուղեցույց»-ում նույնպես «Բարեխղճության սկզբունք» գլխի տակ ընդգծված է «Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին»: Կասկածից վեր է, որ վերջին օրերին իրականացվող հասարակական վերահսկման դեպքում չեն հարգվել օրենքի պահանջները:
Միևնույն ժամանակ «Տեսահսկողը պարտավոր է տեսանկարները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար»: Օրենքի հիշյալ պահանջը նույնպես խախտվել է երբ դրանք սկսել են հրապարակվել վարչապետի ֆեյսբուքյան էջում, որին հետևում է 820 հազար մարդ և պատկերներից որոշներն ունենում են ավելի քան տասնյակ հազարավոր:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ անտեսելով Արդարադատության նախարարության համապատասխան գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը բացատրելով անձնական տվյալը դա համարում է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Հետևաբար հրապարակված պատկերներն առանց որևէ առարկության համարվում են անձնական տվյալներ և պաշտպանված են օրենքով:

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 501 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am