Ինչպես Շուշանիկ Ներսիսյանը քանդեց Դավիթ Անանյանի ոտքի տակը
Երեկ անսպասելի հրաժարական ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, մամուլը գրեց, որ այն կապված է Արարատյան մաքսատան հետ, նա չի ցանկացել կատարել Փաշինյանի հրահանգը, ազատել մաքսատան պետին, եւ նշանակել Փաշինյանի ուզած մարդուն: Մեզ հայտնի է դարձել, որ Անանյանի դեմ տեւական ժամանակ աշխատել է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, Փաշինյանների, ավելի ճիշտ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին, ՊԵԿ-ում այսպես ասած <<պերվի կրուգ> է , նա է բոլորին ղեկավարում: Պպարզվում է Արարատյան մաքսատան նախկին ղեկավարը նրա մտերիմն է եղել, բայց Անանյանը ազատել է ու իր մարդուն նշանակել, հենց այդ օրվանից էլ Շուշանիկ Ներսիսյանն աշխատել է այս ուղղությամբ: Ի դեպ, Շուշանիկի եւ Փաշինյանների մտերմությունը ըստ էության ձգվում է մինչեւ 90-ականներ: Նրա հայրը Արարատ Զուրաբյանի թաղապետության ժամանակ Կենտրոնի թաղապետարանի գլխավոր ճարտարապետն է եղել եւ մամուլը գրել է նրա թույլ տված չարաշահումների եւ ձերբակալության մասին: Ի դեպ. Շուշանիկ Ներսիսյանը կտորի աստառի անվան տակ մի շարք ապրանքատեսակներ է ներկրում, քանի որ աստառի մաքսը բավական էժան է, ապրանքները ձեւակերպվում են այդ անվան տակ, իսկ հասույթը բնական է, թե ում գրպանն է գնում