Քեթրին Միհրանի գործերն արտակարգ լավացել են
ԴԱՀԿ նախկին պետ, բանանի արքա Միհրան Պողոսյանի գործերը պարզվում է՝ բարգավաճում են: Հայտնի է, որ հեղափոխությունից հետո նա հայտնվեց իշխանությունների թիրախում, պաշտոնեական լիզորությունները չարաշահելու փաստով քրեական գործ հարուցվեց նրա դեմ, բայց հանկարծ շատերի պես նա էլ հաջողացրեց անհասկանալի պայմաններում լքել Հայաստանը եւ հաստատվել Ռուսաստանում: Մեզ հայտնի է դարձել, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը Մոսկվայում շարունակում է բանանի գործը , նա կարողացել է ՌԴ ուժայինների հովանավորությունը վայելել ու շուկայի 15 տոկոս բանանն ինքն է ներկրում, եւ մտերիմների մոտ ասել է, որ իրեն ոչ թե լավ, այլ շատ լավ է զգում ու դեռ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, նա Մոսկվայի կենտրոնի էլիտար հատվածում անշարժ գույք է ձեռք բերել: