Պուտինը քաղաքական վարկանիշի հարցն է դրել Քոչարյանի համար.Խոսրով Հարությունյան (video)

Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու վերջին մի քանի աղմկահարույց բացահայտումներին՝ մաքսանենգ ծխախոտի, ադամանդների, զենքի գործերով, Խոսրով Հարությունյանն ասել է. «Մենք արձանագրում են, որ, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անընդհատ փորձում է դուր գալ»:

Նախկին վարչապետը օրինակով է ներկայացնում իր խոսքը. «Ալիևի հետ մյունխենյան դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ միջազգային հանրությունը տեսավ՝ մենք որքան խաղաղասեր ենք: Ներողություն իհարկե, բայց ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն էլ մտածել, որ մենք խաղաղասեր չենք»:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին դուր գալը վտանգավոր ցուցիչ է. «Երբ Փաշինյանն ասում է, որ Ալիևը կիրթ է, գուցե, բայց գիտե՞ք՝ որքան կիրթ սադիստներ կան: Բայց, երբ ասում ես՝ կառուցողական է նաև, սա արդեն բոլորին դուր գալու խնդիր է»:

Հաղորդման վերջում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում ընդունված նախագծերի փաթեթին, ասել է. «Վաղ թե ուշ երկրում ինչ-որ բան կփոխվի: Այսպես շարունակել չի կարելի, ՍԴ-ի նկատմամբ նման քայլերն անթույլատրելի են: Կգա մի պահ, որ իրավիճակը կդառնա անկառավարելի»:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը յուրատեսակ թեստ դարձավ աշխարհի կառավարությունների համար. «Ցավոք, մենք այսօր արձանագրում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քննությունը չհանձնեց, որը պետք է նաև անձամբ արձանագրի Փաշինյանը»:

 

 

ԼՐԱՀՈՍ
11:06 • 05/06
15 մլն դոլար. ԱՄՆ-ում հատված առաջին ոսկյա մետաղադրամը աճուրդի կհանվի
11:06 • 05/06
Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. վարչապետ
youtube subscribe

11:03 • 05/06
Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 78, երիտասարդը՝ 33 տարեկան. ԱՆ
10:57 • 05/06
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 596 , մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 11 817 է, մահվան դեպքերինը՝ 252
10:51 • 05/06
Ֆրանսիայում բուժաշխատողները պատրաստվում են հունիսի 16-ին զանգվածային գործադուլ անցկացնել
10:47 • 05/06
Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, պարզապես մի՛ արա. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի էջում սկսված ֆոտոարշավի մասին
10:46 • 05/06
ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Նիկոլ Փաշինյան
10:45 • 05/06
1 օրում՝ 1,5 մլրդ դոլար. Ռուսաստանի ամենահարուստ գործարարը Նորիլսկի ՋԵԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով խոշոր կորուստ է կրել
10:39 • 05/06
Ավելի քան 34 000 զոհ. Բրազիլիան կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով գերազանցել է Իտալիային

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը

դիտվել է 1288 անգամ
Լրահոս
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am