Առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսները․ Փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի վարակի աննախադեպ տեմբերը, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է․

«Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաև պարետատան կողմից կայացրած՝ անախտանիշ և թույլ ախտանիշներ ունեցող հիվանդների բուժումը տնային պայմաններում կազմակերպելու որոշմամբ, ինչը կիրառելի չէ մեր երկրում կորոնավիրուսի տարածման առկա սցենարի պարագայում:

Կառավարությունը վերոնշյալ որոշումը հիմնավորում է նրանով, որ առողջապահական համակարգն այլևս ռեսուրսներ չունի վարակակիրներին հիվանդանոցային պայմաններում պահելու համար։

Հարկ է նշել, որ առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։

Կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեսուրսներն օգտագործել այնպես, ինչպես նախատեսված է պատերազմական դրության ժամանակ, ինչը հնարավորություն կտա առկա 550 (ըստ բժշկական կենտրոնի անձնագրի՝ 650) մահճակալի փոխարեն ծավալել 1100 մահճակալ։

Վերագործարկել իշխանության կողմից ընդունած որոշումների արդյունքում օպտիմալացված բժշկական հիմնարկությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» կենտրոնը՝ 48 մահճակալային ֆոնդով, «Արմենիկում» բժշկական կենտրոնը՝ 52 մահճակալային ֆոնդով:

Համալրել մահճակալներով ու կադրային ռեսուրսով 5830 մ2 տարածքի վրա ծավալված, սակայն ընդամենը 40 մահճակալ ունեցող «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի առօրյայում չգործածվող մասնաշենքը(երը), ապահովել վարակակիրների ստացիոնար բուժում և վերահսկողություն:

Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսի վարակակիրների բուժումը թույլ կտա նվազեցնել հիվանդության բարդացման դեպքերը և հնարավորինս նվազագույնի հասցնել մահվան դեպքերը»։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am