Հնարավո՞ր է այդ հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը «պլստա»

 Հրապարակ օրաթերթը գրում է. 

Ճի՞շտ էր Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ Փաշինյանների մաքսանենգ գործունեության, ՊԵԿ-ի ներգրավվածության մասին․- շատերի մտքով է անցել։ Բնական է, նախկիններին հրեշների տեսքով ներկայացնողը, քրեական գործերով հետապնդողը սուրբ լուսապսակ կրողի դերում էր հանդես գալիս ու դժվար էր հավատալը` չէ՞ որ ինքը հավատացրել է, որ եկել է, որպեսզի ժողովրդին վերադարձնի ժողովրդից թալանածը։ Ժամանակն անցնում է, մարդիկ տեսնում են, որ բացի ֆիկտիվ հետապնդումներից ու իր համար «խուզումներից» ուրիշ բան չկա։ Գանձարանը շքեղ պարգևատրումների տեսքով վայելում են, կրկնապատկում, եռապատկում աշխատավարձերը․․․Փաշինյանն ասում էր , որ այդպես են անում, որովհետև չեն թալանում։

Ու հանկարծ Միքայել Մինասյանը՝ ի լուր աշխարհի, խոսում է նրանց թալանի, ստի մասին։ Ու մինչ մարդիկ կասկածամտության , ինչ որ տեղ թերահավատության մեջ են, զարմացած, որ Նիկոլ Փաշինյանը չի հերքում այդ փաստերը, փորձում են մի շյուղից կառչել, որովհետև ամենածանր բանը հավատը կորցնելն է, իշխանությունը ի՛նքն է իր քայլերով պատասխանում այդ հարցին։


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը հաստատում է Միքայել Մինասյանի ներկայացրած փաստերի օբյեկտիվությունը։ Մեծ ֆիգուրները իրենց գոյատևման համար սովորաբար «ժերտվա են տալիս փոքր ֆիգուրներին»։ Անանյանի հրաժարականը փոխադարձ պայմանավորվածությունից հեռու լինել չի կարող։ Իր հրաժարականով նա փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանին, ինչու՞ չէ, նաև իրեն՝ հետագա մեծ խնդիրների առաջ չկանգնելու համար։ Հրաժարականներ էլի են սպասվում։ Արդեն օրակարգում է հրաժարականների այլ շքերթ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյան ու էլի շատ ֆիգուրներ։ Հնարավո՞ր է այդ հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը «պլստա»։ Իհարկե, ո՛չ որովհետև գետն իր ափերից դուրս է եկել և քշելու, տանելու է ափում կուտակված ողջ տիղմը։

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am