Ով կփոխարինի Դավիթ Անանյանին. անուններ են շրջանառվում
Երեկ, օրվա երկրոդ կեսին հայտնի դարձավ, որ ՀՀ Վարչապետինաշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:Այդ մասին նա անձամբ գրեց ֆեյսբուքյան իր էջում: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Անանյանի հրաժարականին կհետևեն այլ հրաժարականններ ևս, մինչև անգամ անուններ նշվեցին:
Այժմ արդեն գլխավոր թեման այն է, թե ով կփոխարինի Անանյանին այս պաշտոնում. արդեն թափուր պաշտոնի համար շրջանառվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի անունը, ում, ըստ մեր տեղեկությունների, սատարում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: